Ալյումինի գինն աճել է, նիկելի գինը` նվազել. LME
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԼոնդոնի մետաղների բորսայի ապրիլի 20-ի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները.
Ալյումինի գինն աճել է 0.77%-ով և կազմել 2342.50 դոլար, պղնձի գինն աճել է 0.87%-ով և կազմել 9398.50 դոլար, կապարի գինը նվազել է 0.27%-ով և կազմել 2046.50 դոլար, նիկելի գինը նվազել է 2.06%-ով և կազմել 16120.00 դոլար, անագի գինն աճել է 0.63%-ով և կազմել 26768.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.40%-ով և կազմել 2864.50 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 0.64%-ով և կազմել 24096.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 49750.00 դոլար:
Գների չափման միավորը տոննան է: