«Իրավունք»․ «Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվել է պաշտոնեական դիրքի չարաշահում, Սյունիքի համայնքների ղեկավարները ձերբակալվել են անմիջականորեն նրա հրահանգով»․ սահմանադրագետ
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, սահմանադրագետ Վարդան Այվազյանի գնահատմամբ՝ երեկ Սյունիքի համայնքի ղեկավարները ձերբակալվել են անմիջականորեն Նիկոլ Փաշինյանի հրահանգով:
- Հրապարակավ տալիս եմ հաղորդում հանցագործության վերաբերյալ՝ առ այն, որ հանրապետության վարչապետ հորջորջվող Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվել է պաշտոնեական դիրքի չարաշահում, իր լիազորությունների սահմանազանցում:
Իրավապահ մարմինների ուշադրությունն եք հրավիրում այս հանգամանքին և հորդորում ենք այս փաստի առթիվ հարուցել քրեական գործ և կատարել համապատասխան քննություն: Համայնքի ղեկավարների վարքագիծը լիովին եղել է օրինաչափ՝ Սահմանադրության և գործող օրենքների շրջանակում: Սա հերթական քաղաքական հետապնդումն է»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։