2021 թվականի ապրիլին հավաքագրվել է ռեկորդային հարկային եկամուտ՝ 180 մլրդ դրամ․ Վահան Քերոբյան
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ2021 թվականի ապրիլին հավաքագրվել է ռեկորդային հարկային եկամուտ՝ 180 մլրդ դրամ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Ի հեճուկս բազմաթիվ «ամեն ինչը վատ ա ու ոչ մի ներդրում չկա» ասողների՝ Հայաստանի ազատ և համակարգային կոռուպցիա չունեցող տնտեսությունը արագ շտկում է մեջքը։ Դա բնավ չի նշանակում, որ տեմպը թուլացնելու իրավունք ունենք, հակառակը՝ պետք է սանձել ալիքն ու սլանալ առաջ»,- գրել է նա։