Նիկոլ Փաշինյանի անհանգստությունները. ինչո՞ւ են հարձակվում ԼՀԿ-ի վրա. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է
Անզեն աչքով էլ նկատելի է, որ գնալով Նիկոլ Փաշինյանն ավելի ու ավելի նյարդային է արձագանքում խորհրդարանում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների հարցերին ու հարցադրումներին: Ավելին, նա վերջին շրջանում զգալի քարոզչական ռեսուրս է ներդնում՝ Էդմոն Մարուքյանին ու իր թիմին վարկաբեկելու, սևացնելու համար: Ընդ որում, թե՛ «քայլող» պատգամավորների միջոցով, թե՛ տեղեկատվական հարթակներում, այդ թվում՝ սոցիալական ցանցերում՝ կիրառելով նաև ֆեյքային հարձակումներ: Իրականում Փաշինյանի նման պահվածքը բավականին ուշագրավ հիմքեր ունի:
«Փաստ» թերթի տեղեկություններով, ներքին հարցումները և ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ՔՊ-ն և ԼՀԿ-ն հիմնականում պոտենցիալ նույն ընտրողների դաշտում են, և այստեղ Փաշինյանից ամենաշատ ձայն տանող ուժը լինելու է հենց Էդմոն Մարուքյանը: Նախ՝ պետք է հաշվի առնել, որ նրանք միասին եղել են «Ելք» դաշինքում, մյուս կողմից՝ ըստ ուսումնասիրությունների, ԼՀԿ-ն ներկայումս դիտարկվում է որպես յուրատեսակ երրորդ բևեռ: Հենց ալ յընտրանքային ուժի գործոնն էլ մեծապես նյարդայնացնում է Նիկոլ Փաշինյանին, ինչի արդյունքում էլ վերջինս չի կարողանում թաքցնել իր անհանգստությունները, ընդ որում, ոչ միայն իր պահվածքով, այլև վերը նշված հարձակումներով:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում