Կիսամերկ լուսանկարներն ուղարկել է ընկերոջը, վերջինս էլ դրանք հրապարակել է
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ26-ամյա աղջիկն իր հետ սիրային կապի մեջ գտնվող տղային ուղարկել է իր կիսամերկ լուսանկարները, երիտասարդն էլ, ո՛չ ավել ո՛չ պակաս, հրապարակել է այդ լուսանկարները:
«Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ հայազգի աղջիկը, ով ծնվել ու մեծացել է ՌԴ-ում, սակայն ներկայումս բնակվում է Հայաստանում, «Odnoklassniki.ru» սոցիալական կայքի միջոցով ծանոթացել է մի երիտասարդի հետ ում հետ ունեցել է սիրային կապ:
Զույգի շփման ժամանակ տղայի խնդրանքով աղջիկը նրան ուղարկել է իր կիսամերկ լուսանկարները, սակայն երբ նրանց հարաբերությունները այնքան էլ լավ չեն եղել և աղջիկը ցանկացել է դադարեցնել շփումը, երիտասարդը նույն ցանցում ստեղծել է էջ ու տարածել այդ կիսամերկ լուսնակնարները՝ ուղարկելով աղջկա բարեկամներին և հարազատներին:
Դեպքը տեղի է ունեցել նախորդ տարի, սակայն այդ մասին աղջիկը որոշել է բարձրաձայնել այժմ: