Հուլիսի 11-ին Իժևսկի Տիեզերագնացների այգում կբացվի «Առաջին ուսուցչուհու» արձանը
ՄՇԱԿՈՒՅԹizh.kp.ru-ն գրում է` արդյո՞ք հիշում եք առաջին ուսուցչուհու այն հուզիչ պատմությունը, որի բուժման համար երեխաները իրենց աշխատանքով որոշել էին գումար հավաքել: Դրանից հետո Ուդմուրտիայի հայկական համայնքի ղեկավար Մնացական Առաքելյանն ասել էր, որ ոգեշնչված պատմությունից որոշել է հուշարձան կանգնեցնել: Մայիսի վերջին Տիեզերագնացների այգում կհայտնվի ուսուցչի և աշակերտի քանդակը, իսկ հուլիսի 11-ին՝ հայկական Վարդավառ տոնակատարության օրը, տեղի կունենա այդ արձանի հանդիսավոր բացումը: Մնացական Առաքելյանը kp.ru-ին պատմել է հուշարձանի ստեղծման աշխատանքների և առաջիկա բացման մասին:
Հուշարձանի առաջին էսքիզները ստեղծվել են 2021 թվականի փետրվարին, իսկ պատմությունն ինքնին տեղի է ունեցել 10 տարի առաջ: Ներկայումս տեղի քանդակագործների կողմից հուշարձանը վերջնական տեսքի է բերվում հայկական եկեղեցու տարածքում: Հուշարձանը ամբողջ հասակով մեկ կլինի: Բացի այդ, հայկական համայնքը կամբողջացնի այն այբուբենի տառերով: Ուսուցչուհու կողքին կլինի բաց գիրք, որը կունենա տեքստ երեք լեզուներով՝ հայերեն, ուդմուրտերեն և ռուսերեն: Քանդակը այգում տեղադրելու է մայիսի վերջին, սակայն հանդիսավոր բացումը տեղի կունենա հուլիսի 11-ին ՝ հայկական Վարդավառ տոնը նշելու օրը: Մնացական Մերուժանովիչը նույնիսկ զանգահարել է Գլազովի քոլեջ, որտեղ սովորում էր հուշարձանի նախատիպ դարձած ուսուցչուհին: Քոլեջից հայտնել են, որ հաստատ կգան բացմանը:
«Նույնիսկ Թաթարստանից և Բաշկորտոստանից իմ գործընկերներն են զանգահարել և հարցրել, թե ինչպե՞ս եք կարողանում իրականացնել նման նախագծեր», - կիսվել է համայնքի ղեկավարը: Ակնկալվում է, որ Հայաստանի ներկայացուցիչները ևս կլինեն բացմանը, որպեսի տեսնեն այդ «հրաշքը», ինչպես Մնացական Առաքելյանն է անվանում քանդակը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը