«Իրավունք»․ Րաֆֆի Հովհաննիսյանն ինձ մեղադրում է «Ժառանգությունը» քանդելու մեջ․ Նարինե Դիլբարյան
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Օրեր առաջ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը որոշում կայացրեց հեռանալ «Ժառանգություն» կուսակցությունից: Այս մասին նա հայտնել էր իր ֆեյսբուքյան էջում: Որոշ մանրամասներ պարզելու նպատակով «Իրավունքը» դիմեց Ն. Դիլբարյանին:
- Ես ոչ մեկին չեմ պատկերացնում այդ կուսակցության ղեկավարի պաշտոնում, քանզի, եթե ես հեռացել եմ այդ կուսակցությունից, ինչո՞ւ պետք է պատկերացնեմ իրենց կառույցը: Եթե պատկերացնեի, ապա չէի հեռանա: Մենք ունենք ռազմավարական և մարտավարական լուրջ տարբերություններ, ես իմ տարիները նվիրեցի այդ կուսակցությանը: Իսկ թե ինչու հիմա որոշեցի, ապա ասեմ, որ այս պահը շատ վճռական պահ է պետության համար: Հայաստանն այսօր գերճգնաժամային իրավիճակում է: Եթե այս գերճգնաժամային իրավիճակում կուսակցությունները համախմբվել չեն կարողանում, գաղափարական գործուն քայլեր անել չեն կարողանում, ապա նրանց գոյությունն ինձ համար կասկածելի է: Կուսակցությունից միայն ես չէ, որ դուրս եմ եկել: Կուսակցությունը լքել է խոսնակը, ևս երեք մարդ նույնպես լքել են, նաև ավագանու անդամներ են լքել: Հիասթափությունը շատ մեծ է, իրողությունից չի կարելի պահանջել մի բան, որը հնարավոր չէ: Ես վճռական գործողությունների կողմնակից եմ: Հիմա խոսակցություններ կան, որ դուրս եկա և քանդեցի այդ կուսակցությունը, բայց հավատացեք, ես չեմ քանդել այդ կուսակցությունը:
-Այո, ինքը շատ ծանր է տանում:
-Այսինքն՝ Ձեզ մեղադրում է կուսակցությունը քանդելու մե՞ջ:
-Այո... Աստված իրենց հետ, ես իրենց խորը հաջողություններ եմ ցանկանում, եթե դրանք հնարավոր են...
-Այլ կուսակցությունից առաջարկ չե՞ք ստացել:
-Ստացել եմ, բայց հիմա ասել չեմ կարող»,-գրում է թերթը։