Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արդյո՞ք Հայաստանի երեք նախագահները կհաղթեն մեկ վարչապետի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

rosbalt.ru-ն գրում է, որ ինչպես գիտեք, հունիսի 20-ին Հայաստանում նշանակված են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է դրան ինչպես երևում է դրսից ճնշման արդյունքում, և դժվար չէ կռահել, թե որ կողմից. նա գրեթե անընդհատ հեռախոսային կապի մեջ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և նրանք դժվար թե քննարկելիս լինեն միայն ղարաբաղյան խնդիրը: Պակաս կարևոր չէ նաև ձգձգվող և պայթյունավտանգ հայաստանյան ներքաղաքական ճգնաժամը, երբ առանց դադարի պահանջվում է վարչապետի հրաժարականը:

Այսպիսով, Փաշինյանը թակարդն է ընկել. նա չի կարողանա «չոր» հաղթանակ տանել ընտրություններում, չնայած այն բանին, որ ամեն ջանք գործադրում է․ հրաժարականից հետո նա չի հեռացել երկրի ղեկավարությունից, ինչը օրինականության հետ ոչ մի կապ չունի: Իսկ դա թույլ է տալիս ընտրություններ անցկացնել զգոն հսկողության տակ և ամբողջ վարչական ռեսուրսը նետել դրան:

Մինչ Հայաստանը փորձում է որոշել, թե ո՞րն է լինելու ընտրությունների արդյունքը, հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանելուկ է առաջադրել` առաջարկելով երկրի երկրորդ և երրորդ ղեկավարներին` Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, համատեղ մասնակցել ընտրություններին Ազգային համաձայնության դաշինքով: Եվ հիմա այդ թեման դարձել է գրեթե ամենաքննարկվողը Հայաստանի ընտրական միջավայրում: Նշենք, որ շատերն են աջակցում դրան, բայց մինչ հիմա երկու նախկին նախագահներն ամբողջությամբ չեն գնահատել առաջինի նախաձեռնությունը: Տեր-Պետրոսյանը, որը չի հավակնում որևէ պաշտոնի շեշտը դնում է այն փաստի վրա, որ «Փաշինյանի ռեժիմի վերարտադրությունը Հայաստանի և Արցախի համար շատ ավելի վտանգավոր է, քան Ադրբեջանի և Թուրքիայի սպառնալիքները»: Հետևաբար, «երեք նախկինների» միավորումը, նրա կարծիքով, կօգնի ավելի շատ ձայն հավաքել ընտրություններում, քան առանձին-առանձին: Բայց Սարգսյանն ուղղակի պատասխան չի տվել, իսկ Քոչարյանը հրաժարվել է, պատճառաբանելով, որ արդեն ունի իր քաղաքական ուժը: Սարգսյանն էլ դա ունի: Միևնույն ժամանակ, Քոչարյանը հավակնում է վարչապետի պաշտոնին, իսկ Սարգսյանը կարծես թե ոչնչ չի ուզում, ինչին դժվար է հավատալ: Մինչդեռ, Փաշինյանը, դատելով արձագանքից, իրար է անցել. նա մեղադրել է առաջին նախագահին «կլեպտոկրատական», այսինքն ավազակային հեղափոխության փորձի մեջ և վստահություն հայտնել դրա ձախողման մեջ: Բայց ապարդյուն. նա այնքան է տարվել երկրի քաղաքական էլիտայի հետապնդումներով, պետական ​​ինստիտուտների, բանակի փլուզմամբ՝ անտեսելով օրենքի գերակայությունը, էլ չխոսենք Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացում կատարյալ ձախողման մասին, որ նրա անձնական քաղաքական ձախողումը անխուսափելի է: Պայմանով, որ ընտրությունները չկեղծվեն: Բայց ընտրություններում մեքենայությունները հղի են այն փաստով, որ Փաշինյանին կքշի փողոցը, որը ժամանակին նրան բերել էր իշխանության: Եվ այդ դեպքում նախկին նախագահներին ոչ մի «եռյակ դաշինք» էլ պետք չի լինի. իրադարձությունները կզարգանան ինքնաբերաբար և կոշտ:

Ինչո՞ւ են Քոչարյանն ու Սարգսյանը սառն արձագանքել Տեր-Պետրոսյանի նման մտավոր և քաղաքական հասուն գործչի առաջարկին: Առաջին հերթին ավելորդ գոռոզության և փառասիրության պատճառով, որոնք նրանց մեկ անգամ չէ, որ գցել են: Եվ հիմա նրանք հավատում են, որ Փաշինյանն այնքան է հայերին հանել իր դեմ, որ դժվար թե հաղթի: Նշենք, որ ընտրություններին առանձին-առանձին մասնակցելով, ընտրողների ձայները բաժանվում են, և դա ավտոմատ կերպով ամրապնդում է Փաշինյանի դիրքերը և ավելացնում տատանվող ընտրողների  հատվածը: Հարցը պահանջում է միանշանակություն՝ կա՛մ նրանք կողմ են քվեարկում միավորված, թեկուզ խայտաբղետ ընդդիմությանը, կա՛մ Փաշինյանին: Սկզբունքորեն, ընտրությունը պետք է արվի վատի և ավելի վատի միջև: Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը, մեկնաբանելով առաջին նախագահի առաջարկը Քոչարյանին և Սարգսյանին, ասել է, որ «Տեր-Պետրոսյանը չի ձգտում որևէ պաշտոնի, և նրա առաջարկը պարունակում է միայն միասնության գաղափար.

«Բոլոր ջանքերը պետք է համախմբվեն գերակա խնդրի շուրջ` զրկել գործող կառավարությանը վերարտադրվելու հնարավորությունից, քանի որ դա իսկապես ավելի վտանգավոր է Հայաստանի և Արցախի համար, քան ցանկացած այլ մարտահրավեր»:

Քոչարյանն ու Սարգսյանը դեռ մտածելու ժամանակ ունեն: Բայց եթե նրանք չընդունեն Տեր-Պետրոսյանի առաջարկը, և քաղաքական կուսակցություններից և դաշինքներից յուրաքանչյուրը վերմակը քաշի իր վրա, նրանցից ոչ մեկը, կրկնում ենք, եթե ընտրությունները զանգվածաբար չկեղծվեն, չեն ստանա բավարար ձայներ սեփական կառավարություն ստեղծելու համար։ Այդ պարագայում դա կլինի կոալիցիոն կառավարություն, ինչը կտրականապես խորթ է տեղական քաղաքական գործիչներին. ինչպես ցույց է տվել Հայաստանի նորագույն պատմությունը, բոլորն են ձգտում միանձնյա իշխանության՝ հայտարարելով իրենց հավատարմությունը «ժողովրդավարական արժեքներին»: Փաշինյանն, իրեն ու իր թիմին մխիթարելով, պնդում է, որ ընտրությունների արդյունքում կառավարությունը չի փոխվի: Բայց դա հնարավոր է միայն լայնամասշտաբ կեղծիքների և, համապատասխանաբար, իրավիճակի սրման և ընդհուպ մինչև քաղաքացիական պատերազմի միջոցով: Իրականում, ընտրություններին ելույթ ունենալով ոչ որպես ընդդիմության միավորված ճակատ՝ հինգ քաղաքական ուժեր խորհրդարան անցնելու շանսեր ունեն։ Եվ ամենադաժան պայքարը պետք է սպասել Փաշինյանի ու Քոչարյանի միջև:

Բայց դեռ հույս կա, որ ընդդիմությունը կհամախմբվի հանուն ընդհանուր նպատակի, որն է Փաշինյանից ազատվելը: Բայց այդ ժամանակ կծագի վիճաբանության նոր առիթ, ո՞րն է հաղթողների ճամբարում առաջնորդության հարցը: Եվ այդ դեպքում, անկասկած, առաջին պլան կգա «Պուտինի ընկեր»-ը ՝ Քոչարյանը, այսինքն այսպես կոչված «ղարաբաղյան կլանի» լուրջ անձանցից մեկը: Բայց նա ստիպված կլինի երդվել Կրեմլին, եթե դա արդեն չի արել, որ կկատարի անցյալ տարվա եռակողմ հայտարարության բոլոր պայմանները:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Армия Израиля объявила новую эвакуацию из южных пригородов Бейрута Байден подписал закон об усилении охраны кандидатов в президенты В Ереване столкнулись рейсовый автобус и иномарка Землетрясение в приграничной зоне Армении и Грузии Никол Пашинян - обвиняемый: какие решения в отношении него принял Трибунал Национальной Гордости? «Паст»Байден может ускорить заявку Украины в НАТО Иран упростил въезд автомобилей из Армении ААЦ отмечает День памяти Свв. Евстафия, его жены Феофисты и двух сыновей, дев Ермонии и Нектаринии Камо Григорян стал победителем открытого турнира Федерации боевого самбо России «Открытие сезона» Баку предъявил новое обвинение военно-политическому руководству оккупированного Арцаха Оппозиционные депутаты парламента раскритиковали армянских патрульных за плохое образование Погода в Армении Brent торгуется на уровне $71,78 за баррель Пашинян: «Перекресток мира» может способствовать развитию отношений между странами ЕАЭС Выразить народное недоверие и презрение к Николу Пашиняну:. Решение Трибунала Национальной Гордости: «Паст»«Армянские Орлы» приветствует решение Национального Трибунала: Хачик АсрянВо Франции на армянских футболистов напали турецкие фанаты с ножами В Армении завершается реконструкция подстанции «Шинуайр» Нефть дорожает после существенного снижения на прошлой неделе В итальянском городе Бари открылось Почетное консульство Армении Вместо того, чтобы Армения требовала,Азербайджан все еще поднимает вопрос о компенсации Премьер-министр России 1 октября посетит с рабочим визитом Армению Сербский футболист, влюбленный в Армению: Огнен Чанчаревич Юбилейный концерт Евгения Петросяна «60 лет на сцене» пройдет в Ульяновске Северная Корея расширила список преступлений, караемых смертной казнью Нетаньяху заявил, что Израиль меняет баланс сил на Ближнем Востоке Жуткое ДТП с пожаром под Краснодаром: автобус столкнулся с фурой, погиб водитель «Никол Пашинян и его соратники из «Гражданского договора» сами попросят, чтобы правоохранительные органы арестовали их и заключили под стражу»: «Паст»Армавирские производители армянской общины представят свою продукцию на «Кубанской ярмарке-2024» «У всех народов бывшего СССР очень близкий менталитет»: Хорен Байрамян Гендиректор Зангезурского медно-молибденового комбината: Медь – это нефть и газ для Армении Цены на нефть опускаются и завершают неделю существенным снижением Тайвань зафиксировал приближение 41 летательного аппарата и 6 кораблей КНР «Начало, не имеющее конца»: сегодня исполняется 155 лет со дня рождения Комитаса Вардапета Армянское духовно-культурное наследие представлено на Межконфессиональной выставке в Новосибирске Зограб Заргарян и Давид Саруханян победили в турнире по дзюдо, приуроченном к Международному дню мира В Армении хотят изменить порядок экспорта не признанных имеющими двойное или военное назначение товаров В Армении продолжают помогать приграничным населенным пунктам Министр экономики: Производство пшеницы в Армении экономически невыгодно В Гегаркунике повесилась 16-летняя девушка Госдеп сообщил время встречи Блинкен-Мирзоян-Байрамов Погода в Армении Кобахидзе приветствовал процесс мирного урегулирования между Арменией и Азербайджаном Властная пропагандистская машина в потрясении: Аршак Карапетян снова стал мишенью Ответственность за сдачу земель возложили на военных։ КарапетянСША продолжает превращать Армению в центр столкновения крупных геополитических игроков. Пашинян совершил грубое нарушение Конституции: КарапетянНа международных соревнованиях по каратэ «Петербургская осень» армянские спортсмены завоевали 5 медалей Эдик Арутюнян и Генрих Айкян стали бронзовыми призерами Международного турнира по вольной борьбе в Атырау Трамп: США должны выйти из войны в Украине
Самое популярное