Կրակոցներ ոսկու հանքավայրում․ կան տուժած եւ ձերբակալված
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՍոթքի ոսկու հանքավայրում այսօր՝ դեկտեմբերի 2-ի գիշերը, կրակոցներ են հնչել։
NEWS.am-ի տեղեկություններով՝ կրակոցների հետեւանքով տուժել է ոսկու հանքավայրի անվտանգության աշխատակիցը:
Նախնական տեղեկություններով՝ կեսգիշերին մի տղամարդ կրակոցներ արձակելով փորձել է ներխուժել «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ին պատկանող ոսկու հանքի տարածք։ Կրակոցները հնչել են անվտանգության աշխատակցի ուղղությամբ, որը ոտքի շրջանում հրազենային վնասվածք է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց։
Կրակոցներից քիչ անց ոստիկանությանը հաջողվել է բացահայտել հարձակվողի ինքնությունը, որը հայտնաբերվել եւ ձերբակալվել է։
Նա Վարդենիսի 31-ամյա բնակիչն է։ Քննություն է կատարվում։ Հանգամանքները պարզվում են