Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 25-ին, կազմել է 520.57 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.01 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 638.01 դրամ (աճել է 2.28 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 738.22 դրամ (աճել է 2.43դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.10 դրամ (աճել է 0.03 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝ 462.69 դրամ, ոսկի՝ 31,467.53 դրամ, պլատին՝ 19,648.9 դրամ: