«Իրավունք»․ Ինչպե՞ս Հադրութից թշնամու համար ճանապարհ բացվեց դեպի Շուշի․ Արցախի ԱԱԾ նախկին տնօրենն ասելու բան չունի՞
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Մամուլում շարունակվում են ակտիվորեն շրջանառվել լուրեր այն մասին, որ Արցախի նախկին ԱԱԾ տնօրեն Կամո Աղաջանյանի ««Կամազի» բացած ճանապարհով Հադրութից թշնամին հասավ Շուշի»: Նույն.լուրերի համաձայն՝ պատերազմից առաջ Կամո Աղաջանյանը վաճառել էր իր նռան այգիները և այլ օբյեկտներ:
Որքանո՞վ են վերոնշյպլ լուրերը իրական, պարոն Աղաջանյանը մինչ օրս որևէ կերպ չի հակադարձել: Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաև նրա ան վան շուրջ պտտվող այլ կասկածելի տեղեկություններ, «Իրավունքը» փորձեց անձամբ ԱՀ ԱԱԾ նախկին տնօրենից նախ պարզել, թե ինչո՞ւ է նման ստրատեգիական նշանակություն ունեցող հատվածում բեռնատար մեքենաների համար ճանապարհ բացել: Պարոն Աղաջանյանի հետ կարճ զրույցը այս տեսքն ունեցավ.
-Բարև Ձեզ, պարոն Աղաջանյան, Ձեզ «Իրավունք» թերթից են անհանգստացնում:
-Բարև Ձեզ, լսում եմ:
-Լա՞վ եք:
-Լավ, շնորհակալություն, Դուք լավ էինեք:
-Պարո՛ն Աղաջանյան, Ձեր անձի շուրջ տարատեսակ խոսակցություններ են շրջանառվում, ընդհուպ, որ Դուք ճանապարհ եք բացել, որով...
-Քուրիկ ջան, խնդրում եմ էլի, ես տենց հարցերի չեմ պատասխանում, ուղղակի չեմ ցանկանում:
Առնվազն տարօրինակ է. ԱԱԾ նախկին տնօրենին մեղադրում են այնպիսի գիտակցված արարքների մեջ, որ փոխանակ Արցախի անվտանգությունն ապահովեր, հասցրին կործանման, իսկ նա որևէ բան ասել չի ցանկանում, լռում է: Ուրեմն, սա այն դե՞պքն է, երբ «լռությունը համաձայնության նշան է»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում