Անձնական խնդիրների պատճառով 19-ամյա աղջկա ինքնասպանության...
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ՝ դեկտեմբերի 4-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի աշխատակիցները կանխել են երիտասարդ աղջկա ինքնասպանության փորձը Երևանում։
Ոստիկանները ժամը 11։00-ի սահմաններում ծառայության ժամանակ նկատել են, որ երիտասարդ աղջիկը Կիևյան կամրջի վրա բարձրանալով ճաղավանդակների վրա՝ անցել է վտանգավոր եզրագիծը և սպառնում է ցած նետվել։
Մոտ 15 րոպե ոստիկանները աղջկա հետ բացատրական աշխատանքներ կատարելու արդյունքում կարողացել են կանխել նրա ինքնասպանությունը, ով հետո տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին։
Պատճառը եղել է անձնական խնդիրներ ունենալը։
Աղբյուրը` shamshyan.com