Պատմության այս օրը (մայիսի 27)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ղրղզստան՝ Ղրղզստանի գրադարանների օր, Ռուսաստան՝ Սանկտ Պետերբուրգի ծննդյան օր, Նիգերիա՝ Երեխաների օր։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1441 – Կիրակոս Ա Վիրապեցին ընտրվել է Ամենայն հայոց կաթողիկոս։
1661 – ծնվել է բանաստեղծ Նաղաշ Հովնաթանը։
1882 – ծնվել է բոլշևիկ, հեղափոխական Սիմոն Տեր-Պետրոսյանը (Կամո)։
1891 – վախճանվել է գրող, երգիծաբան Հակոբ Պարոնյանը։
1898 – ծնվել է դերասանուհի Ռուզաննա Վարդանյանը։
1907 – վախճանվել է ազգային-ազատագրական պայքարի հերոս Գևորգ Չաուշը (Ղազարյան)։
1918 – տեղի էունեցել Ապարանի հերոսամարտը։
1927 – ծնվել է ճանաչված կինոռեժիսոր, դերասան և սցենարիստ Ֆրունզե Դովլաթյանը։
1932 – ծնվել է ճարտարապետ Լիա Սաֆարյանը։
1934 - ԽՍՀՄ-ում մտցվել է «սպորտի վաստակավոր գործիչ» կոչումը։
1937 – վախճանվել է գրող, արձակագիր Ատրպետը, որի գրվածքի հիման վրա է նկարահանվել «Տժվժիկ» ֆիլմը։
1970 - վախճանվել է դերասանուհի Օլգա Գուլազյանը։
1990 - Երևանի «Սասունցի Դավիթ» երկաթուղային կայարանում առավոտյան խորհրդային զինվորների և ազատամարտիկների բախումից զոհվել են ազատամարտիկներ Արսեն Հարությունյանը, Գարեգին Կարապետյանը, Սամսոն Հարությունյանը, Վազգեն Վարդանյանը, Խաչիկ Մալխասյանը և Էդիկ Պետրոսյանը, որից հետո խորհրդային բանակն իր անօրեն գործողությունները շարունակել է Էրեբունի խճուղում։
1992 - Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Ուրուգվայի հետ։
1993 - Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Մալթայի հետ։
1998 – վախճանվել է կոմպոզիտոր Ղազարոս Սարյանը։
2000 – Դրաստամատ Կանայանը վերահուղարկավորվել է Ապարանի հերոսամարտի հուշահամալիրում։
2002 - Երևանում սկսել է Հայաստան - Սփյուռք երկրորդ խորհրդաժողովը:
2004 - ամերիկահայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանին և աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրին Հայաստանի նախագահի հրամանագրով շնորհվել է «Հայաստանի Ազգային հերոս» բարձրագույն կոչումը:
2008 - Ֆրանսիան մոտ 25 միլիոն եվրո է հատկացրել Երևանի ջրամատակարարման համակարգի բարելավման և մաքրման համար:
2017 - լիբանանցի անվանի քանդակագործ Նադիմ Քարամի «Երեք փիղ» կոմպոզիցիան տեղադրվել է Երևանի Սիրահարների այգում, փղերը խորհրդանշում են հիշողությունը և ընտանիքը:
2018 - «Շիրակ» ֆուտբոլային ակումբի երկրպագուները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը՝ պահանջելով Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը։
2020 - վախճանվել է կոմպոզիտոր, դիրիժոր Վլադիմիր Գազարյանը:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
1332 – ծնվել է թունիսցի մուսուլման պատմաբան, փիլիսոփա, սոցիալական մտածող Իբն Խալդուն։
1525 - վախճանվել է գերմանացի հումանիստ և տեսաբան, գյուղացիական ապստամբության ղեկավար Թոմաս Մյունցերը։
1647 - ԱՄՆ-ի Մասաչուսեց նահանգում մահապատժի է ենթարկվել (կախաղան է բարձրացվել) ամերիկայի առաջին վհուկը՝ Աչա Յանգը։
1679 - Անգլիայում ընդունվել է Habeas Corpus Act-ը, որը անհատի իրավունքների պահպանումը երաշխավորող օրենք է։
1703 - Պետրոս Մեծ ցարը հիմնադրել է Սանկտ Պետերբուրգը։
1794 - Ռուսաստանի կայսրուհի Եկատերինա 2-րդը հաստատել է Հադժիբում նոր քաղաք-նավահանգիստ ստեղծելու որոշումը, այսինքն հաստատել է Օդեսա քաղաքի գլխավոր հատակագիծը։
1831 - Նոր Մեքսիկայում Վայրի Արևմուտքի հետազոտող Ջորջ Սմիթը սպանվել է իր հնդկացի ուղեկցորդների կողմից։
1840 – վախճանվել է իտալացի վիրտուոզ ջութակահար Նիկոլո Պագանինին։
1844 - ուղարկվել է առաջին հաղորդագրությունը Մորզեի մեթոդով։
1877 – ծնվել է ամերիկացի պարուհի Այսեդորա Դունկանը։
1883 - Ռուսաստանում թագադրվել է Ալեքսանդր 3-րդ ցարը:
1887 – ծնվել է լեհական ծագումով ամերիկացի ֆիզիկոս և քիմիկոս Կազիմիր Ֆայանսը։
1894 - ծնվել է խորհրդային և ռուսական թատրոնի և կինոյի դերասանուհի Վերա Օռլովան։
1895 - անգլիացի գյուտարար Բիրտ Ակրեսը արտոնագրել է կինոպրոեկտորը։
1905 - սկսվել է Ցուսիմյան ճակատամարտը, որի ժամանակ ռուսական նավատորմը ջախջախիչ պարտություն է կրել ճապոնական կայսերական նավատորմի կողմից։
1910 – վախճանվել է գերմանացի մանրէաբան Ռոբերտ Կոխը։
1912 – ծնվել է ամերիկացի վիպասան և կարճ պատմվածքներ գրող Ջոն Չիվերը:
1916 - ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնը կոչ է արել պատերազմից հետո ստեղծել Ազգերի լիգա։
1921 - Աֆղանստանը դարձել է անկախ պետություն։
1930 - Ռիչարդ Դրյուն արտոնագրել է «թափանցիկ կպչուն ցելլոֆանային ժապավենը»՝ սկոչը, որը պետք է օգտագործվեր ավտոմեքենաների ապակիները ներկման ժամանակ պահպանելու համար։
1937 – շահագործման է հանձնվել Սան-Ֆրանցիսկոյի Ոսկե Դարպասներ կամուրջը։
1941 – Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմածովային ուժերը խորտակել են գերմանական «Բիսմարկ» նավը։
1960 - Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում։
1964 – վախճանվել է Հնդկաստանի ազգային ազատագրական պայքարի առաջնորդ Ջավահարլալ Ներուն։
- սկսվել է քաղաքացիական պատերազը Կոլումբիայում։
1971 - 103 հազար հանդիսատեսների ներկայությամբ կայացել է հանրահայտ ֆուտբոլային դարպասապահ Լև Յաշինի հրաժեշտի խաղը։
1994 - քսանհինգ տարվա վտարումից հետո Ռուսաստան է վերադարձել Ալեքսանդր Սոլժենիցինը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը