Իշխանական «տեռորի» փորձ պետական գերատեսչություններում. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
«Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը, հասկանալով, որ իշխանությունը «փախել է իր տակից», և ընտրություններին չեն կարողանալու համապատասխան քվե ապահովել, որոշել է կտրուկ գործողությունների դիմել։ Թերթի կառավարական աղբյուրի փոխանցմամբ, նախարարներին ու մարզպետներին հանձնարարված է իրենց գերատեսչություններում համապատասխան «աշխատանքներ» տանել, որպեսզի որևէ ձայն չկորչի, ավելին՝ աշխատակիցներին պարտադրել են ներկայացնել 10 հոգանոց ցուցակ, որը պետք է ներկայացվի մինչև հունիսի 15-ը։
Սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, պետական կառավարման համակարգը մեծամասամբ ընդվզում է գերատեսչական այդ տեռորի դեմ կամ պարզապես արհամարհում է: Զուգահեռ տեղեկություններ ենք ստանում, որ մեծ թվով հրաժարականների դիմումներ կան տարբեր գերատեսչություններում:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում