ՊՆ–ն առաջարկում է զորակոչել քննություն չհանձնած ռազմական բժիշկներին
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՊաշտպանության նախարարությունն առաջարկում է բանակ զորակոչել քննություն չհանձնած ռազմական բժիշկներին: Այս մասին դեկտեմբերի 5-ին՝ ԱԺ-ում հայտարարել է պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը՝ ներկայացնելով «Զինծառայություն անցնելու մասին» օրենքում լրացումների օրինագիծը:
Նա հավելել է, որ մասնավորապես դեպքեր կան, երբ Երեւանի պետական բժշկական համալսարանի Ռազմաբժշկական ֆակուլտետի կուրսանտները մագիստրատուրան ավարտում են եւ ստանում լեյտենանտի կոչում, բայց ինտերնատուրայի քննությունը չեն հանձնում: Այդ դեպքում չի կարելի նրանց զորակոչել որպես ռազմական բժիշկներ, բայց չի կարելի նաեւ որպես շարքային զորակոչել, քանի որ նրանք արդեն լեյտենանտի կոչում են ստանում: «Այդ պատճառով առաջարկվում է նրանց լեյտենանտի կոչում տալ միայն ինտերնատուրայից հետո: Եթե ուսումն ավարտելուց հետո նրանք հրաժարվեն ծառայությունից, առաջարկվում է ծառայության յուրաքանչյուր բաց թողած տարվա դիմաց նրանցից 1 մլն դրամ բռնագանձել»,- նշել է փոխնախարարը: