Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ կա Հայաստանի արտգործնախարար Այվազյանի հրաժարականի տակ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

regnum.ru-ն գրում է, որ Հայաստանում տեղի է ունեցել այն, ինչը նախկինում քննարկվում էր լուրերի մակարդակով: Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Արտաքին գործերի նախարարի պաշտոնանկությունը ցանկացած երկրում համարվում է արտառոց նշանակություն ունեցող իրադարձություն, իսկ սուր քաղաքական ճգնաժամ ապրող Հայաստանում դա առաջին հերթին արտաքին քաղաքականության ոլորտում կառավարության ներսում լուրջ տարաձայնությունների վկայությունն է:

Մասնավորապես, հայ փորձագետների մեծամասնության կարծիքով, Այվազյանը հրաժարական տալու որոշում կայացրել է այն բանից հետո, երբ չի կարողացել ծանոթանալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նախապատրաստված Հայաստանի և Ադրբեջանի սահմանների վերաբերյալ համաձայնագրի նախագիծին: Ավելին, հաղորդվում է, որ Փաշինյանը փորձել է խորհրդարանի աջակցությունը ստանալ սույն համաձայնագրի ստորագրման համար առանց դրա բովանդակությունը հրապարակելու, բայց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մերժման պատճառով չի ստացել անհրաժեշտ քանակի ձայներ: Այսինքն ՝ նա գործել է այն ոգով, ինչպես պատրաստվել և ստորագրվել էր 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը, որով ավարտվել է ղարաբաղյան երկրորդ պատերազմը: Բայց այն ստորագրվել էր արտասովոր բնույթի իրադարձությունների ժամանակ, երբ ադրբեջանական զորքերը հարձակողական գործողություններ էին իրականացնում: Հետևաբար, այն պատճառները, որոնք դրդել են Փաշինյանին հիմա էլ օգտագործել նման մարտավարություն, անհայտ են մնացել և հայ հասարակության մեջ կասկածներ են ծագել, որ ներկայումս Երևանը պատրաստվում է Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի տարածքի որոշ հատված զիջել Բաքվին:

Ըստ «Հրապարակ» հայկական թերթի աղբյուրների` վարչապետը դիվանագիտական կորպուսից գաղտնի բանակցություններ է վարել, ընդ որում առանց անվտանգության ոլորտի պատասխանատուների մասնակցության, դրանց տեղյակ են եղել մասին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը: Եթե դա այդպես է, ապա երեք հարց է առաջանում: Առաջին. ինչո՞ւ է Այվազյանը մեկուսացվել այդ գործընթացից: Երկրորդ. ինչպե՞ս է այդ թեզը տեղավորվում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հայտարարության մեջ, որը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ հեռախոսազրույցներում «ողջունել է երկու կողմերի միջև ընթացող երկխոսությունը այդ խնդրի խաղաղ կարգավորման հարցով (լարումը Սյունիքում)», բայց կոչ է արել «երկու երկրների միջև միջազգային սահմանների սահմանազատման բանակցությունները տեղափոխել պաշտոնական մակարդակ», որը մինչև հիմա դեռ չի եղել: Վերջապես երրորդը․ռուսական աղբյուրները պնդում են, որ այս ընթացքում տեղի է ունեցել բանակցությունների մի քանի փուլ սահմանազատման խնդիրների շուրջ ռուսական կողմի միջնորդությամբ: Բայց Երևանը սկսել է բարձրացնել նշաձողը: Փաշինյանը որոշել է պաշտոնապես դիմել ՀԱՊԿ-ին կապված Սյունիքի մարզում տիրող իրավիճակի հետ, որտեղ Ադրբեջանի կողմից ռազմական ներխուժման գործոն չի եղել: Դա սահմանային միջադեպ է. ադրբեջանցի զինվորները հատել են Սև լճի շրջանի սահմանը՝ ներթափանցելով Հայաստանի տարածք մինչև 3,5 կիլոմետր և փորձել են հիմնավորվել այնտեղ: Փաշինյանը հայտարարել է, որ «այդ գործողություններն անընդունելի են Հայաստանի համար, քանի որ դրանք ոտնձգություններ են Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդեպ և, ըստ էության, դիվերսիոն ներթափանցում են», բայց պարզաբանել է, որ «ադրբեջանական զինուժի գործողությունները չեն ուղեկցվել զենքի օգտագործմամբ, նրանք փորձել են արդարացնել իրենց գործողությունները որոշ կեղծ քարտեզներով»: Միևնույն ժամանակ, նա չի բացառել իրավիճակի լուծումը դիվանագիտական միջոցներով: Բայց ինչո՞ւ է այդ դեպքում Երևանում հայտնվել վարկած, որ «ադրբեջանցի զինծառայողները հատել են հայ-ադրբեջանական սահմանը ոչ թե տեղական խնդիրները լուծելու, այլ լայնամասշտաբ ռազմական բախում հրահրելու համար»: Ավելին, այդ թեզի հիման վրա սկսել են մշակվել կոնկրետ գործողություններ: Փաշինյանն առաջարկել է Ադրբեջանի կառավարությանը հետ քաշել բանակը և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի սահմանին միջազգային դիտորդներ տեղակայել ԱՄՆ-ից: Բաքվին հղած ուղերձում նա իր նախաձեռնությունը հիմնավորել է Վաշինգտոնի միջնորդական կարգավիճակով որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ:

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը ասել է, որ իր երկիրը «պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղ սահմանազատման հարցում»: Փաստացի դա նշանակում է, որ բացի ռուսականից արդեն ամերիկյան գործոն է հայտնվում նոր «հայ-ադրբեջանական հավասարման» մեջ: Ավելի վաղ, Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարությունները հայտարարություններ են տարածել, որտեղ մտահոգություն են հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ և կողմերին հորդորել բանակցել:
Բայց հիմնական ինտրիգը այնուամենայնիվ մեկ այլ բանի մեջ է: Ինչո՞ւ է հենց հիմա Բաքուն սկսել հակամարտությունը Սյունիքում  գիտակցելով, որ Հայաստանի ներքաղաքական ճգնաժամը կառավարությանը զրկել է նախընտրական իրավիճակի ֆոնին լուրջ որոշումներ կայացնելու կարողությունից: Ինչու՞ է Ադրբեջանը նման քայլեր ձեռնարկել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի տարածաշրջան կատարած այցից հետո, և ինչու՞ են այդ գործողությունները համընկնում ԼՂՀ-ում ռուս խաղաղապահների ռոտացիայի պահի հետ: Եվ ինչու՞ է Ադրբեջանն այդքան շտապում: Առայժմ կարելի է արձանագրել երեք փաստ: Նախ, Հայաստանի արտգործնախարարի պաշտոնանկությունը կարող է ունենալ ավելի խոր արմատներ և հիմնավորումներ, քան հրապարակավ հայտարարվածները: Երկրորդ. առկա է սահմանային հարցերի շուրջ համաձայնության խափանում, որը պատրաստվել է փակ դռների հետևում: Վերջապես երրորդ. առկա է  հակամարտության գոտում միջազգային խաղաղապահների հայտնվելու և ԼՂՀ կարգավիճակի որոշման սցենարի հայտ գալու հավանականություն: Առայժմ դեռ վաղ է այլ եզրակացություններ անելու համար:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Никол Пашинян - обвиняемый: какие решения в отношении него принял Трибунал Национальной Гордости? «Паст»Байден может ускорить заявку Украины в НАТО Иран упростил въезд автомобилей из Армении ААЦ отмечает День памяти Свв. Евстафия, его жены Феофисты и двух сыновей, дев Ермонии и Нектаринии Камо Григорян стал победителем открытого турнира Федерации боевого самбо России «Открытие сезона» Баку предъявил новое обвинение военно-политическому руководству оккупированного Арцаха Оппозиционные депутаты парламента раскритиковали армянских патрульных за плохое образование Погода в Армении Brent торгуется на уровне $71,78 за баррель Пашинян: «Перекресток мира» может способствовать развитию отношений между странами ЕАЭС Выразить народное недоверие и презрение к Николу Пашиняну:. Решение Трибунала Национальной Гордости: «Паст»«Армянские Орлы» приветствует решение Национального Трибунала: Хачик АсрянВо Франции на армянских футболистов напали турецкие фанаты с ножами В Армении завершается реконструкция подстанции «Шинуайр» Нефть дорожает после существенного снижения на прошлой неделе В итальянском городе Бари открылось Почетное консульство Армении Вместо того, чтобы Армения требовала,Азербайджан все еще поднимает вопрос о компенсации Премьер-министр России 1 октября посетит с рабочим визитом Армению Сербский футболист, влюбленный в Армению: Огнен Чанчаревич Юбилейный концерт Евгения Петросяна «60 лет на сцене» пройдет в Ульяновске Северная Корея расширила список преступлений, караемых смертной казнью Нетаньяху заявил, что Израиль меняет баланс сил на Ближнем Востоке Жуткое ДТП с пожаром под Краснодаром: автобус столкнулся с фурой, погиб водитель «Никол Пашинян и его соратники из «Гражданского договора» сами попросят, чтобы правоохранительные органы арестовали их и заключили под стражу»: «Паст»Армавирские производители армянской общины представят свою продукцию на «Кубанской ярмарке-2024» «У всех народов бывшего СССР очень близкий менталитет»: Хорен Байрамян Гендиректор Зангезурского медно-молибденового комбината: Медь – это нефть и газ для Армении Цены на нефть опускаются и завершают неделю существенным снижением Тайвань зафиксировал приближение 41 летательного аппарата и 6 кораблей КНР «Начало, не имеющее конца»: сегодня исполняется 155 лет со дня рождения Комитаса Вардапета Армянское духовно-культурное наследие представлено на Межконфессиональной выставке в Новосибирске Зограб Заргарян и Давид Саруханян победили в турнире по дзюдо, приуроченном к Международному дню мира В Армении хотят изменить порядок экспорта не признанных имеющими двойное или военное назначение товаров В Армении продолжают помогать приграничным населенным пунктам Министр экономики: Производство пшеницы в Армении экономически невыгодно В Гегаркунике повесилась 16-летняя девушка Госдеп сообщил время встречи Блинкен-Мирзоян-Байрамов Погода в Армении Кобахидзе приветствовал процесс мирного урегулирования между Арменией и Азербайджаном Властная пропагандистская машина в потрясении: Аршак Карапетян снова стал мишенью Ответственность за сдачу земель возложили на военных։ КарапетянСША продолжает превращать Армению в центр столкновения крупных геополитических игроков. Пашинян совершил грубое нарушение Конституции: КарапетянНа международных соревнованиях по каратэ «Петербургская осень» армянские спортсмены завоевали 5 медалей Эдик Арутюнян и Генрих Айкян стали бронзовыми призерами Международного турнира по вольной борьбе в Атырау Трамп: США должны выйти из войны в Украине Никол Пашинян встретился с президентом Турции Реджепом Тайипом Эрдоганом в Нью-Йорке У власти нет полномочий изменить границы: КарапетянНи власти РА, ни Национальное собрание не имеют полномочий на делимитацию границы, народ не дал им этого права: Аршак КарапетянПриказ не сопротивляться поступил из Армении в Арцах: Карапетян
Самое популярное