Հունիսի 6-ին «Զելենոգրադ» համերգային կենտրոնում տեղի կունենա «Ախթամար» պարային համույթի համերգը
ՄՇԱԿՈՒՅԹzelao.ru-ն գրում է, որ հունիսի 6-ին «Զելենոգրադ» համերգային կենտրոնում տեղի կունենա «Ախթամար» պարային համույթի համերգը: Հանդիսատեսները մի պահ կհայտնվեն Հայաստանի տարբեր վայրերում. ինչ-որ մեկը կհիշի իր սրտին այնքան հարազատ վայրերն ու մարդկանց, իսկ մեկն էլ կծանոթանա հին ժողովրդի կյանքի պատմությանը վառ համարների միջոցով, որոնք արտացոլում են հայերի կենցաղը, ծեսերն ու ավանդույթները, զգեստների և ժողովրդական երաժշտության ազգային գույները:
«Ախթամար» պարային համույթի անդամները մարզվում են Սանկտ Պետերբուրգի պետական մշակույթի եւ արվեստի համալսարանի շրջանավարտ Ելենա Շամոյանի ղեկավարությամբ: Նա երեխաներին այստեղ ոչ միայն պար է սովորեցնում, այլ նաև ծանոթացնում է աշխարհի տարբեր ժողովուրդների, առաջին հերթին հայերի ազգային ավանդույթներին ու մշակույթին: Անսամբլի ստեղծագործական ելույթային բանկում ելույթներ են քաղաքային և տարածաշրջանային միջոցառումներին: Կոլեկտիվի անդամները բազմիցս են դարձել ռուսական և միջազգային փառատոնների մրցույթների դափնեկիրներ, բազմաթիվ մրցանակներ և շնորհակալագրեր են ստացել ստեղծագործական նվաճումների համար:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը