Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 7-ին, կազմել է 520.03 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.01 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 632.30 դրամ (աճել է 2.17 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 735.58 դրամ (աճել է 0.87 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.14 դրամ (աճել է 0.04 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝ 457.53 դրամ, ոսկի՝ 31,609.61 դրամ, պլատին՝ 19,394.45 դրամ: