Պատմության այս օրը (հունիսի 8)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Օվկիանոսների համաշխարհային օր, Ռուսաստան՝ Սոցիալական աշխատողների օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1588 – վախճանվել է ծագումով հայ, թուրք նշանավոր ճարտարապետ Միմար Սինանը:
1908 - ծնվել է նկարիչ Աշոտ Մամաջանյանը:
1918 - Անդրանիկը դուրս է եկել Սևանա լճի ափերին գտնվող Ելենովկա գյուղից և ուղևորվել Նախիջևան։
1941 – ծնվել է քանդակագործ Արա Շիրազը, հայտնի բանաստեղծ Հովհաննես Շիրազի և բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի որդին։
1954 – վախճանվել է նշանավոր գրաքննադատ, գրող, բանասեր Արշակ Չոպանյանը:
1982 - ծնվել է երգիչ Ռազմիկ Ամյանը:
1994 - Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Խորվաթիայի հետ։
1988 - ՍՍՀՄ-ում ընդունվել է կոոպերացիայի մասին օրենքը, որը վերակառուցման երկրորդ էտապի սկիզբն էր և նախատեսում էր օրինականացնել մասնավոր սեփականությունը:
2009 - «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի տնօրենների խորհրդը որոշել է դադարեցնել Հայաստանում ճանապարհաշինական ենթածրագրի ֆինանսավորումը: Այս որոշումը, սակայն, չի վերաբերվել ծրագրի ավելի մեծ մասը կազմող ոռոգման ենթածրագրին:
2011 - ստեղծվել է «Ազատ ժողովրդավարներ» կուսակցությունը, որի կորիզը հիմնականում եղել է «Հայոց համազգային շարժում» (ՀՀՇ) կուսակցության նախկին ղեկավար կազմից:
2013 - Երևանի նորընտիր ավագանին անց է կացրել առաջին նիստը, որտեղ «Բարև Երևան» խմբակցությունը բոյկոտել է հանձնաժողովների ղեկավարության ընտրությունները:
2015 - Հայաստանի կառավարությունն ու ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերությունը ստորագրել են «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերության գույքի առքուվաճառքի փոփոխված և լրամշակված պայմանագիրը:
2017 - Կազմակերպված խմբի կողմից ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի վարչական շենքերը, շինությունները զավթելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից 18 մեղադրյալների նկատմամբ անջատված գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
2019 - Կոնստանտին Տեր- Նակալյանը, Արթուր Դանիելյանը և «Ադեկվադ»-ի 7 անդամներ ձերբակալվել են Ոստիկանության բակում;
- Զարեհ Սինանյանը հրաժարական է տվել Գլենդելի քաղաքային խորհրդից Հայաստանում պաշտոն զբաղեցնելու նպատակով։
2020 - Գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը նշանակվում է ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գնդապետ Արգիշտի Քյարամյանը նշանակվել է ԱԱԾ տնօրեն, գնդապետ Վահե Ղազարյանը նշանակվել է Ոստիկանության պետ:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
218 - տեղի է ունեցել իմպերատոր Մակրիոնի և 14-ամյա Հելիոգաբալի կողմանկիցների զորքերի միջև Անտիոքի ճակատամարտը, որը ավարտվել է Հելիոգաբալի կողմանկիցների լեգեոնների հաղթանակով:
632-վախճանվել է մահմեդականության ստեղծող առաքյալ Մուհամմեդը:
1509 - Պիզան կապիտուլացիայի է ենթարկվել Ֆլորենցիական հանրապետության կողմից: Պիզայի հանրապետությունը դադարել է գոյություն ունենալ:
1783 – Իսլանդիայում ժայթքել է Լաքի հրաբուխը, որը պատմության ամենամեծ լավային ժայթքումներից մեկն է: Հրաբխի հետևանքով զոհվել է մոտ 10 000 մարդ:
1786 - Նյու-Յորքում առաջին անգամ պաղպաղակ է վաճառվել:
1810 – ծնվել է գերմանացի նշանավոր երգահան, դիրիժոր Ռոբերտ Շումանը:
1824 - Քվեբեկում Նոա Կաշինգը արտոնագրել է առաջին լվացքի մեքենան:
1869 – Չիկագոյում Այվզ Մակգաֆֆին արտոնագրել է իր պատրաստած աշխարհի առաջին փոշեկուլը:
1876 – վախճանվել է ֆրանսիացի կին գրող Ժորժ Սանդը:
1912 – Լոս Անջելեսում հիմնվել է «Universal Pictures» կինոստուդիան, որը Հոլիվուդյան ամենահին կինոստուդիան է:
1928 - իրականացվել է առաջին ԱՄՆ-Ավստրալիա ավիաթռիչքը:
1946 - հիմնադրվել է առաջին Լրագրողների համաշխարհային կազմակերպությունը:
1948 - Չելյաբինսկ-40 փակ քաղաքում գործարկվել է առաջին խորհրդային միջուկային ռեակտորը:
1963 - ամերիկյան կարդիոլոգները սկսել են առաջին հակածխախոտային պայքարը:
1965 - ամերիկյան «Ֆրիտո-Լեյ» և «Պեպսի-Կոլա» ընկերությունները միավորվել են ստեղծելով «PepsiCo» ընկերությունը:
2011 - Բելոռուսում սկսվել են բողոքի ակցիաներ, որոնք կոչվում էին «Հեղափոխություն սոցիալական ցանցերի միջոցով»:
2015 - վախճանվել է աստրոլոգ և բժշկող Ջունան՝ իսկական անունը Եվգենիա Դավիթաշվիլի:
2019 - Գերմանիայում կառուցել են աշխարհի ամենամեծ ավելի քան 17 մ բարձրությամբ ավազե ամրոցը
2020 - ԱՄՆ-ում բողոքի ցույցերի ընթացքում Սիեթլում ստեղծվել է առաջին Կապիտոլիական բլրի ինքնավարության գոտին, որը իրենից ներկայացրել է ոչ մեկի կողմից չկառավարվող, կենտրոնական իշխանություններին չենթարկվող չճանաչված ինքնավարություն, իսկ ադմինիստրատիվ և ոստիկանական ֆունկցիաներ իրականացրել են նախաձեռնող քաղաքացիները:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը