Մարդասպանը 10 տարի թաքնվել է տայգայում (լուսանկարներ)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾBlognews.am-ը գրում է.
2001 թ.-ին Սերգեյ անունով երիտասարդը գազանաբար ծեծի էր ենթարկել ընկերուհուն: Վերջինս երկու ամիս անց հիվանդանոցում մահացել էր, բայց մինչ այդ հասցրել էր ասել հանցագործի անունը: 2001 թ-ից երիտասարդը դաշնային հետախուզման մեջ էր:
Պարզվում է նա հանցագործությունից հետո թաքնվել է տայգայում, գետնափոր կացարաններ փորել, կահավորել և ապրել այդտեղ այնքան, մինչև շինանյութ հանդիսացող փայտը չի սկսել փտել: Այնուհետև նոր որջ է փորել և տեղափոխվել այդտեղ:
Ոստիկանները նրան հայտնաբերել են պատահմամբ, 2011 թ.-ին: Մարդասպանը ցանկացել է բջջային հեռախոսով կապվել հարազատների հետ: Հենց դրա շնորհիվ էլ հայտնաբերել են նրա գտնվելու վայրը:
Վերջերս համացանցում հայտնված լուսանկարներում կարող եք տեսնել, թե ինչպիսին էր Սերգեյի վերջին կացարանը՝ մինչև ձերբակալվելը (Ներսում տիրող քաոսը խուզարկության հետևանք է: Ոստիկաններն ասում են, որ ամեն ինչ իդեալական դասավորված է եղել)