Պատմության այս օրը (հունիսի 17)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Անապատացման և երաշտի դեմ պայքարի համաշխարհային օր, Հայաստան՝ Ավիացիայի օր, Ինդոնեզիա՝ Երեխաների օր, Իսլանդիա՝ Անկախության օր, Ղրղզստան՝ Ջրային տնտեսության աշխատողների օր, Ռումինիա՝ Ազգային ավիացիայի օր։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1879 – ծնվել է սփյուռքահայ պատմաբան, բանասեր Արշակ Ալպոյաճյանը։
1929 – ծնվել է ճանաչված շախմատիստ, շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը։
1935 - Հիմնադրվել է Երևանի Բուսաբանական այգին։
1969 – վախճանվել է գրող Գուրգեն Մահարին։
1971 – ավտովթարից վախճանվել է մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակը։
1992 - Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Վրաստանի հետ։
2002 - Երևանում բացվել է գրողների առաջին համահայկական խորհրդաժողովը, որի ընթացքում ստեղծվել է նաև համահայկական բարեգործական հիմնադրամը:
2006 - Երևանի երկաթուղային կայարանում տեղի է ունեցել Երևան - Բաթումի – Երևան ուղերթի բացման հանդիսավոր արարողությունը:
2008 - Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը որոշել է, որ «Ա1+» անկախ հեռուստակայանի եթերազրկումը հակասում է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածին, որը վերաբերում է ազատ խոսքի իրավունքին:
2015 - Շիրակի մարզի 5 համայնքներում կարկուտը վնասել է բերքի 50-60 տոկոսը։
2019 - կառավարության մեկամյա ձեռքբերումներից խոսելով՝ Փաշինյանը նշել է 51 հազար բացված աշխատատեղերի մասին։
- Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ամուսնացել է «Գրանտ Հոլդինգի» սեփականատերերից մեկի՝ Միքայել Վարդանյանի դուստր Բեթի Վարդանյանի հետ Վենետիկի Սուրբ Ղազար կղզում ։
ԱՇԽԱՐՀՈՒՄ
362 - սպանվել են քրիտոնյան տառապյալներ Մանուելը, Սավելը և Իսմաիլը։
1239 - ծնվել է Պլանգենտենների դինաստիայի Անգլիայի թագավոր Էդուարդ 1-ին Երկարաոտը։
1579 – անգլիացի ծովագնաց և ծովահեն Ֆրենսիս Դրեյքը ափ է իջել Հյուսիսային Ամերիկայում ներկայիս Սան Ֆրանցիսկոյի տարածքում և այն հայտարարել անգլիական տարածք։
1659 - ծնվել է իտալացի նկարիչ Ֆաուստինո Բոկկին։
1691 - ծնվել է իտալացի նկարիչ Ջովանի Պաոլո Պանինին։
1714 - ծնվել է ֆրանսիացի աստղագետ և գեոդեզիստ Ցեզար Ֆրանսուա Կասսինին։
1765 - Հիմնադրվել է Սանկտ Պետերբուրգի Ազգային Էրմիտաժը։
1789 - Ֆրանսիայում ներքին շերտերից և արիստոկրատիայից հավաքած Գլխավոր նահանգների երրորդ գումարման պատգամավորները իրենց հայտարարել են Ազգային ժողով։ Այն ցրելու հետևանքով տեղի է ունեցել Ֆրանսիական մեծ հեղափոխությունը և Բաստիլի գրավումը։
1882 – ծնվել է ռուս կոմպոզիտոր Իգոր Ստրավինսկին։
1866 – Ավստրիան պատերազմ է հայտարարել Պրուսիային և սկսվել է Ավստրո-Պրուսիական պատերազմը, որը տևել է մոտ մեկ ամիս։
1885 – ֆրանսիական «Իզեր» նավով Ազատության արձանը հասել է Նյու Յորք։
1898 - ԱՄՆ-ի սենատը համաձայնություն է տվել Հավայան կղզիների անեքսիային։
1925 - Ժնևում ստորագրվել է պատերազմում թունավոր, խեղդող և այլ նման տիպի նյութերի օգտագործումը արգելող արձանագրություն։
1929 - «Գիրք, որի մասին չեն խոսում» գլխագրով «Լիտերատուրնայա գազետա»-ում լույս է տեսել Իլֆի և Պետրովի «12 աթոռ» գրքի մասին հոդված, որը չի նկատվել գրաքննադատների կողմից։
1939 - Ֆրանսիայում վերջին անգամ տեղի է ունեցել հրապարակային մահապատիժ գիլյոտինայի միջոցով, մահապատժի է ենթարկվել սերիական մարդասպան Էժեն Վայդմանը։
1940 – գերմանական ռազմաօդային ուժերի միավորումը՝ Լյուֆտվաֆֆեն, խորտակել է Մեծ Բրիտանական «Լանկաստրիա» նավը, որի հետևանքով զոհվել է ավելի քան 4000 մարդ։
1950 - Չիկագոյում վիրաբույժ Ռիչարդ Լոուլերը 45 րոպեի ընթացքում իրականացրել է աշխարհում առաջին երիկամի փոխպատվաստման վիրահատությունը։
1967 - Չինաստանում առաջին անգամ փորձարկել են ջրածնային ռումբ։
1976 – ծնվել է ռուս շախմատիստ, գրոսմայստեր Պյոտր Սվիդլերը։
1985 - հայտնվել է «Discovery» կաբելային հեռուստաալիքը։
1991 - Հարավային Աֆրիկայում պաշտոնապես չեղարկվել է նորածիններին ըստ ռասայական պատկանելիության գրանցելու մասին օրենքը, որը փաստացի նշանակել է այդ երկրում ապպարտեիդի ռեժիմի չեղարկում։
2015 - վախճանվել է թուրք քաղաքական գործիչ, Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելը։
2019 - Համացանցի օգտատերերի թիվը գերազանցել է Երկրի ամբողջ բնակչության 51 տոկոսը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը