124 մտավորականների կոչը՝ «Հայաստան» դաշինքին սատարելու վերաբերյալ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ124 մտավորականների կոչը՝ «Հայաստան» դաշինքին սատարելու վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք «Հայաստան» դաշինքի տարածած հայտարարությունից:
«Սիրելի հայրենակիցներ,
Հայոց պետականությունն այսօր լրջագույն մարտահրավերի առջև է կանգնած: Իշխող վարչախմբի ազգակործան քաղաքականության հետևանքով մեզ ցավալի կորուստներով պատերազմ պարտադրվեց։ Երեք տարի շարունակ վարվող քաղաքականության հետևանքով մեր հասարակությունը խոր բարոյական, քաղաքական և անվտանգային ճգնաժամ է ապրում: Մեր պարտությունները խորանում են՝ ժողովրդին դրդելով վիճակից ելքը տեսնել արտագաղթի մեջ կամ համակերպվել պարտության իներցիային։
Օրհասական այս պահին հայ մտավորականը լռելու բարոյական իրավունք չունի։ Մի կողմից հայոց պետականության կորուստը կասեցնելու հրամայականը, մյուս կողմից՝ ապագայի պատասխանատվությունը, մեզ կանգեցրել են մեր ձայնը հնչեցնելու պարտավորության առջև:
Հունիսի 20-ի ընտրությամբ է որոշվելու հայ ժողովրդի` որպես միասնական նպատակներ ունեցող ազգի և Հայաստան պետության լինելիության հեռանկարը։
Մենք՝ ներքոստորագրյալ մտավորականներս, համոզված ենք, որ այս ճակատագրական պահին Հայաստանի Հանրապետության հետագա ընթացքի համար պայքարող նախընտրելի ուժը «ՀԱՅԱՍՏԱՆ» դաշինքն է, ուր միավորված ազգային, պետական քաղաքական ուժերն ու գործիչներն ունակ են առավելագույն նվիրումով կասեցնել երկրի կազմաքանդումը, ամրացնել հայոց պետականությունն ու վերականգնել մեր վիրավոր արժանապատվությունը։
Սիրելի´ հայրենակիցներ,
վճռական այս պահին, կրկին խաբվելու իրավունք չունենք, համախմբվենք «ՀԱՅԱՍՏԱՆ» դաշինքի շուրջը՝ հանուն մեր սերունդների, հանուն մեր ստեղծարար ընթացքը շարունակելու, հանուն հայ ժողովրդի իրական հաղթանակների:
Վարդան Դևրիկյան ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր
Ռոբերտ Ղազարյան ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
Վիկտոր Կատվալյան ՀՀ ԳԱԱ Լեզվի ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Աշոտ Մելքոնյան ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ակադեմիկոս
Ալբերտ Խառատյան ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ
Ռուբեն Սահակյան ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նոր պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր
Գևորգ Ստեփանյան ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի սփյուռքի և հայկական գաղթօջախների բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Արմեն Մարուքյան, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Գագիկ Ղազինյան Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադմիկոս
Սամվել Դիլբանդյան Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Գևորգ Դանիելյան Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Արա Գաբուզյան Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Նորիկ Այվազյան Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Վահե Հովհաննիսյան Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Արմեն Հայկյանց Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Դիանա Համբարձումյան Արձակագիր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Էդիկ Մինասյան ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Թաթուլ Մանասերյան Տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Լավրենտի Հովհաննիսյան Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Խաչատուր Ստեփանյան Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Դիանա Համբարձումյան Արձակագիր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր