Նարեկ Հախնազարյանն ու դիրիժոր Ջուն Սան Պարկը հանդես կգան Սիմֆոնիկ նվագախմբի հետ
ՄՇԱԿՈՒՅԹՀանրահայտ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ ելույթ կունենա Երևանում: Նվագախումբը կղեկավարի հարավկորեցաի դիրիժոր Ջուն Սան Պարկը: Երեկոն տեղի կունենա հունիսի 30-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
Համերգին կկայանա Էդուարդ Հայրապետյանի Թավջութակի կոնցերտի հայաստանյան պրեմիերան: Կհնչեն Սերգեյ Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» բալետից «Մոնտեքյուները և Կապուլետները» թիվ 2 սյուիտից, «Առավոտյան պար», «Վեճը», «Կռիվը», «Երիտասարդ աղջնակ Ջուլիետը», Պատշգամբի տեսարան, Ռոմեոյի վարիացիաները, «Սիրային պար», «Թիբալտի ու Մերկուցիոյի մենամարտը», «Ռոմեոն որոշում է վրեժ լուծել Մերկուցիոյի մահվան համար», Երկրորդ գործողության ավարտի տեսարանը, «Կրկին, Ջուլիետի ննջարանում», «Ջուլիետի գերեզմանը», «Ջուլիետի մահը» հատվածները: