Հայաստանի մշակույթը ներկայացնող արծաթե իրերը կուղարկվեն ռեստավրացիայի
ՄՇԱԿՈՒՅԹlentv24.ru-ն գրում է, որ Պետական Էրմիտաժը հայտարարել է 3-ամյա ծրագրի մեկնարկի մասին կապված հայկական ժառանգության նմուշների հետ: Առաջին փուլը կներառի Սքևրայի վանական համալիրի պաշտպանմունքային-ծալամիջնորմի ռեստավրացիան: Դա 13-րդ դարի կիլիկիացի վարպետների գլուխգործոցն է: Հենց դա է հանդիսանում Փոքր Ասիայի միջերկրածովյան ափերի հավաքածուի ամենահայտնի գործերից մեկը:
Այն եզակի է նրանով, որ այդ հուշարձանի կենտրոնական մասը պարունակում է ամենահարգված քրիստոնյա սրբերի պատկերները: Այն մտել է Էրմիտաժ 1877 թվականին, իսկ 1900 թվականին տեղի է ունեցել այդ հուշարձանի առաջին ռեստավրացիան: Ըստ թանկարժեք և հնագիտական մետաղների գիտական վերականգնման լաբորատորիայի ղեկավար Իգոր Մալկիելի՝ նման մասունքները պահանջում են հատուկ խնամք. հատուկ ջերմաստիճանային ռեժիմ, խոնավության որոշակի մակարդակ և ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանություն: Իսկ ընդհանրապես վերականգնման ենթակա ամբողջ հավաքածուն ներառում է 1500 ցուցանմուշ, որոնք կվերականգնվեն 5 մասնագետների կողմից: Ի դեպ, Հայաստանում միջնադարյան արվեստի լեգենդար ցուցադրության ձևավորման գործում կարևոր դերերից մեկն է խաղացել արևելագետ և հնագետ Բորիս Պիոտրովսկին, որը 1964-1990 թվականներին եղել է Պետական Էրմիտաժի տնօրեն: Ներկայումս հայկական ժառանգության արվեստի իրերի վերականգնման գործում կօգնեն նաև հայ ձեռներեցները:
Երևանի կոնյակի գործարանի տնօրենների խորհրդի նախագահ Արա Գրիգորյանը ասել է, որ դա վկայում է խորը հարգանքը Էրմիտաժի նկատմամբ, որպես աշխարհի մշակութային ժառանգության պահպանող, և իրենք որպես բիզնեսի մաս, պարտավոր են կատարել իրենց ձեռքից եկած ամեն ինչ, և դա պարտականություն է և հաճույք, քանի որ դա փոքրիկ ներդրում է հայկական մշակույթի պահպանման գործում:
Հետագայում վերականգնման կուղարկվեն նաև հայկական արվեստի այլ ցուցանմուշներ. արծաթե աման և եկեղեցական 3 ատրիբուտներ՝ զոհասեղանի խաչ և նավակի տեսքով խնկամաններ:
Ներկայումս Էրմիտաժի այցելուները կարող են տեսնել մշտական ցուցահանդես, որտեղ ներկայացված են հայկական արվեստի իրեր, ինչպես նաև Բորիս Պիոտրովսկու գլխավորած արշավախմբերի գտածոներ, Օրբելու պեղումների ընթացքում հայտնաբերված նմուշներ և Պետական թանգարանին տրված նվերներ Հայաստանի կառավարության կողմից:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը