Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանի փչած փուչիկը պայթեց. Նորայր Մինասյանը վաղուց արդեն Հայաստանում է (լուսանկար)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԱրշակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջումգրում է .
Հայեր ջան, Նորայրը վաղուց արդեն Հայաստանում է և նրա հետ կապված ամեն ինչ լավ է: Միամիտ կլիներ մտածել, թե մեր ԱԱԾ-ն էլ այս ողջ ընթացքում ձեռքները ծալած, նստած հետևում է իմ ստատուսներին )))) Փառք Աստծո, որ մեր գոնե այդ կառույցում չկան մամլո խոսնակներ, որ մի քիչ գլուխ գովային)))) Համենայն դեպս ինձ շատ դուր եկավ, որ ամեն մեկը կատարեց իր աշխատանքը այս հարցում, և որ ոչ մի սխալ թույլ չտրվեց, և որ ոչ մեկը չի պատրաստվում գլուխ գովալ, մատի փաթաթան դարձնել կամ հակառակորդի աչքը կոխել, թե տեսեք, տեսեք՝ մենք ինչ կարող ենք անել: Գոնե այս հարցերում մենք պետք է տարբերվենք մեր պրիմիտիվ «հարևաններից», հարգելի լրագրողներ, հասկացեք, որ այս մի օրով ոչինչ չի վերջանում և ընդամենը մեկ թեկուզ շա՜տ հետաքրքիր հոդվածի համար հաստատ չարժե վտանգել հետագայում որևէ նմանատիպ գործողության ընթացքը… Ամենակարևորը, որ Հայրենիքից ադրբեջան փախած վահան մարտիրոսյանի փչած փուչիկները՝ իր կարողությունների և ով լինելու մասին, մեկ-մեկ սկսում են պայթել...
— with Norayr Minasyan and Arshak Zakaryan.