Արցախի ընդդիմադիր երեք կուսակցության ղեկավարները կհանդիպեն «Պատիվ ունեմ»-ի հետ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ1or.am-ի տեղեկություններով՝ Արցախի ընդդիմադիր երեք ուժերի ներկայացուցիչներ ժամանել են Հայաստան։ ՀՅԴ Արցախի կենտրոնի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, Արցախի «Արդարություն» կուսակցության ղեկավար Վիտալի Բալասանյանը և Արցախի Ժողովրդավարական Կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանը, ամենայն հավանականությամբ, վաղը կհանդիպեն «Պատիվ ունեմ» կուսակցության անդամների հետ։ Թե օրակարգային ինչ հարցեր կքննարկվեն հանդիպման ընթացքում դեռ հայտնի չէ։
Սոնա Գիշյան