Ինչ է սպասվում Հայաստանին 2017թ.-ին. կանխատեսում է աստղաբանը
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ2017թ.-ին Հայաստանին սպասվում է քաղցր տարի: Այս մասին այսօր` դեկտեմբերի 10-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց աստղաբան, բնական գիտությունների ակադեմիկոս, մաթեմատիկոս Էլյա Հովհաննիսյանը:
Ըստ աստղաբանի` Հայաստանը մինչեւ 2023թ.-ն գտնվելու է միջինից բարձր վիճակում, միեւնույն ժամանակ երկիրն աստիճանաբար անկում է ապրելու.《Ինչ վերաբերում է ներքին քաղաքական գործընթացներին, չեմ կարող ասել, սակայն գերազանց տարի է լինելու արտաքին քաղաքականություն վարելու համար》:
Ինչ վերաբերում է մյուս երկրներին, չեն բացառվում աղետները, ցնցումները, ողբերգությունները: Մասնավորապես, վատ եւ դաժան տարի է սպասվում Շվեդիայիկ, Սաուդյան Արաբիային, Չիլիին, Ալժիրին, Կուբային, Պորտուգալիային, Հունաստանին, Ռումինիային, իսկ հաջող տարի է սպասվում Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Սլովակիային, Բուլղարիային: