«Այ թուլա, որ կանգնացնում եմ, ինչո՞ւ չես կանգնում». 30-ամյա երիտասարդը ծեծել է համագյուղացուն
ԻՐԱՎՈՒՆՔՏավուշի մարզի բնակիչ, 30-ամյա Հրանտը մեղադրվում է համագյուղացուն ծեծելու մեջ:
Ըստ մեղադրական եզրակացության` Հրանտը Հովք գյուղ տանող խաչմերուկում իր ազդանշանով համագյուղացի Արթուրի կողմից ավտոմեքենան չկանգնեցնելու պատճառով, առանց տեղեկանալու իր ազդանշանն անտեսելու պատճառների մասին, վերջինիս հասցեին հնչեցրել է. «Այ թուլա, որ կանգնացնում եմ, ինչու չես կանգնում» արտահայտություն: Առանց պատասխանի սպասելու` ձեռքով հարվածել է Արթուրի դեմքին:
Հրանտին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, այն է` դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանը որևէ այլ վնաս պատճառելը, որը կատարվել է խուլիգանական դրդումներով: Խափանման միջոցէ ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է եւ գործն ուղարկվել դատարան: