Պատմության այս օրը (հուլիսի 8)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Զամբիա՝ Միասնության օր, Ռուսաստան՝ Ընտանիքի, սիրո և հավատարմության օր (Պետրոսի և Ֆեվրոնիի օր)։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1895 – ծնվել է մանկավարժ, հասարակական գործիչ Բենիամին Ժամկոչյանը։
1904 – ծնվել է հայ խորհրդային ինժեներ-մեխանիկ Ալեքսանդր Մարջանյանը։
1914 – ծնվել է արձակագիր, դրամատուրգ Հրանտ Բագրազյանը։
1915 – Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է Ալաշկերտի օպերացիան:
1937 - վախճանվել է դիվանագետ, Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության առաջին դեսպան Դիանա Աբգարը։
- վախճանվել է հանրահայտ գրող Ակսել Բակունցը։
1944 – վախճանվել է բանասեր, ազգագրագետ Վարդան Հացունին։
1952 – ծնվել է արմատներով հայ, ռուսաստանցի ռեժիսոր Կարեն Շահնազարովը:
1970 – ծնվել է Հայաստանի պետական գործիչ Հրայր Թովմասյանը։
1974 - ԽՄԿԿ Կենտրոնական Կոմիտեն հաստատել է Բայկալ-Ամուրյան մագիստրալի (ԲԱՄ) կառուցման նախագիծը։
1980 – ծնվել է երգիչ Անդրեն։
2005 - Փարիզի դատարաններից մեկը ֆրանսիական «Quid» հանրագիտարանի խմբագիրներին պարտադրել է խորհրդանշական տուգանք վճարել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին «հարյուր հազարավոր հայերի սպանությունները անհավասարակշիռ ներկայացնելու համար»:
2008 - ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեն Քվեբեկ կանադական քաղաքում ընթացող նիստում Համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկել է Իրանում գտնվող Թադեի հայկական եկեղեցին:
2010 – վախճանվել է պարսկահայ գիտնական և ճարտարապետ Կարո Լուկասը:
2011 - տեղի է ունեցել 8-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի բացումը իրանցի աշխարհահռչակ կինոռեժիսոր Աբաս Քիառուսթամիի «Վավերացրած պատճեն» ֆիլմով, որը անցած տարի մրցանակի էր արժանացել Կաննի կինոփառատոնում: «Ոսկե ծիրան»-ի պատվավոր հյուրն է եղել աշխարհահռչակ Ֆաննի Արդանը:
2012 - Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում հանդիսավորությամբ բացվել է «Ոսկե Ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնը:
2016 - բողոքի ակցիաներ են սկսվել «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը պահպանելու համար:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
մ.թ.ա. 52 – համարվում է Փարիզի հիմնադրման օրը:
1283 - Սիցիլիական պատերազմի ժամանակ ադմիրալ Ռուդժերո Լաուրիի ղեկավարած արագոնյան նավատորմը հաղթանակ է տոնել անժուական նավատորմի նկատմամբ Մալթայի ճակատամարտում։
1497 – Վասկո դա Գաման սկսել է իր առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը:
1573 - Բուլոնյան էդիկտով վերջ է դրվել ֆրանսիական կաթոլիկների և հուգենոտների 4-ամյա պատերազմին։
1593 – ծնվել է իտալացի նկարիչ Արտեմիզիա Ջենտիլեսկին:
1618 - ֆրանսիական թագուհուն «կախարդելու» մեղադրանքով մահապատժի է ենթարկվել կամերիստկա Մարի Մեդիչին։
1621 – ծնվել է ֆրանսիացի առակագիր, բանաստեղծ Ժան դը Լաֆոնտենը:
1686 - ավստրիական զորքերն ազատագրել են 1541 թվականից թուրքերի տիրապետության տակ գտնվող Բուդա քաղաքը՝ ներկայիս Բուդապեշտը։
1709 – տեղի է ունեցել Պոլտավայի ճակատամարտը, որը Հյուսիսային պատերազմի ամենամեծ ճակատամարտն է:
1721 - վախճանվել է բրիտանացի վաճառական, Մադրասի գուբերնատոր Էլայհու Յեյլը, որը հանդիսանում է Յեյլի համալսարանի հիմնադիրը։
1777 - Վերմոնտը դարձել է ԱՄՆ-ի այն առաջին նահանգը, որը չեղարկել է ստրկությունը։
1796 - ԱՄՆ-ի պետքարտուղարությունը տվել է ԱՄՆ-ի քաղաքացու առաջին անձնագիրը։
1820 - ֆրանկֆուրտյան սեյմը ընդունել է Վիենյան եզրափակիչ արձանագրությունը, որը լրացրել է Գերմանական միության սահմանադրությունը և հաստատել գերմանական պետությունների ինքնիշխանությունը։
1838 - ծնվել է գերմանացի դիրիժաբլների նախագծող, գրաֆ ֆերդինանդ ֆոն Ցեպելինը։
1853- ամերիկացի բանագնաց Մեթյու Փերրին ափ է իջնում Էբո ծովածոցում և պահանջել, որ Ճապոնիան վերացնի իր մեկուսացումը։
1920 - անգլիական Արևելյան Աֆրիկա գաղութը վերանվանվել է Քենիայի։
1922 - առաջին անգամ նախկին Խոդինյան օդանավակայանում իրականացվել է ավիացիայի օգտագործում գյուղատնտեսական կուլտուրաների վնասատուների դեմ պայքարի համար (օդաչու Ն․Պ․ Իլզին)։
1969 - Վիետնամական պատերազմի ընթացքում ամերիկյան զորքերը սկսել են դուրս բերվել երկրի հարավից։
1979 – հայտնաբերվեց Յուպիտերի ներքին արբանյակ Ադրաստեան:
1985 – վախճանվել է ամերիկացի տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Սայմոն Կուզնեցը:
1994 - Կիմ Ջոնգ Իլն իր հոր մահից հետո դարձել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ։ 1994 –վախճանվել է 1946-94 թթ. Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Իր Սենը։
2011 — մեկնարկել է «Ատլանտիս» շաթլը, որը «Ատլանտիսի» վերջին թռիչքն է, որով ավարտվել է «Space Shuttle» տիեզերանավային համակարգերի շահագործումը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը