ԵԱՏՄ-ի ընդհանուր էներգետիկ շուկան մեկ քայլով մոտ դարձավ
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆkadara.ru-ն գրում է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է ԵԱՏՄ-ում էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի ձևավորման մասին 2014 թվականի մայիսի 29-ին Եվրասիական տնտեսական միության պայմանագրի արձանագրության վավերացման մասին օրենքը:
Փաստաթուղթը, մասնավորապես, թույլ է տալիս որակապես նոր մակարդակի վրա օգտագործել ԵԱՏՄ անդամ երկրների էներգահամակարգերի զուգահեռ շահագործման առկա առավելությունները և սահմանում է էլեկտրաէներգիայի առևտրի բնագավառում հիմնական դրույթները: Էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկան հնարավորություն կտա ազատորեն ընտրել էներգիայի մատակարարներ:
Ըստ նախագծի մշակողների, դա պետք է իջեցնի արտադրանքի ինքնարժեքը, ինչպես նաև բարձրացնի ԵԱՏՄ երկրների էներգետիկ անվտանգությունը: Այնուամենայնիվ, եթե ինչ որ մեկը հարևան երկրից է մատակարար ընտրում, ակնհայտորեն նա էլեկտրաէներգիայի մատակարար չի ընտրում սեփական երկրից: Այսինքն հաճելի է, եթե բոլոր հարևանները սկսեն էլեկտրաէներգիա գնել միայն Ռուսաստանում, բայց այդ դեպքում Հայաստանում, Բելառուսում, Ղազախստանում և Ղրղզստանում էլեկտրաէներգիա արտադրողները վատ վիճակի մեջ կընկնեն: Այս ակնհայտ հակասությունները վերացնելու համար անհրաժեշտ է համաձայնության գալ բազմաթիվ նորմատիվ իրավական ակտերի շուրջ, որոնք կարգավորում են ընդհանուր էլեկտրաէներգիայի շուկայի գործունեությունը: Այս պահին Ռուսաստանը Ղազախստանից էլեկտրաէներգիայի խոշոր գնորդ է (1,1 հազար կվտ/ժամ 2020 թվականին): Բայց Ղազախստանը ևս ռուսական էլեկտրաէներգիայի խոշոր գնորդ է (2020 թվականին 1.3 հազար կվտ/ժամ):
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը