«Հրապարակ».Կառավարությունում քննարկվում է կառուցվածքային փոփոխությունների հարցը
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԿառավարությունում քննարկվում է կառուցվածքային փոփոխությունների հարցը, եւ մի շարք նախարարություններ, որոնք 2018-ին միավորել էին, կրկին ուզում են առանձնացնել։ Խոսքը մասնավորապես գյուղատնտեսության, մշակույթի նախարարությունների մասին է, իսկ սփյուռքի գրասենյակը հնարավոր է փակվի եւ որպես բաժին՝ գործի ԱԳՆ կազմում։ Եթե որոշումն ընդունվի, ապա նախագիծը պետք է ներկայացվի նոր գումարման խորհրդարանի հավանությանը՝ հենց առաջին նիստին, որպեսզի խորհրդարանը հաստատի, ապա միայն ձեւավորվի նոր կառավարություն։