Օլիմպիական խաղերին ներկա չեն լինի երկրպագուները
ՍՊՈՐՏՏոկիոյի Օլիմպիական խաղերին կանցնեն առանց հանդիսականների: Այս մասին գրում է Kyodo գործակալությունը: Ճապոնիայի կառավարության ներկայացուցիչներն, ովքեր պատասխանատվություն են կրում Խաղերի անցկացման համար, հայտարարել են, որ ոչ մի մարզական համալիրում երկրպագուներ չեն լինի:
2020 թվականի մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին:
Հայաստանն Օլիմպիական խաղերում ներկայացնելու ուղեգիր նվաճել էին` հունահռոմեական ոճի ըմբիշներ Արմեն Մելիքյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ), ազատ ոճայիններ Արսեն Հարությունյանը (57 կգ) Վազգեն Թևանյանը (65 կգ), բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյանը (52 կգ), Հովհաննես Բաչկովը (63կգ) Արման Դարչինյանը (75 կգ), սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը, ծանրորդներ Իզաբելա Յայլյանը (59 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (109կգ) , ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը (73 կգ), լողորդներ Արթուր Բարսեղյանը, Վարսենիկ Մանուչարյանը, եռացատկորդ Լևոն Աղասյանը, լողորդները Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը: