«Հրապարակ»․ Էռնեկյանը բոլոր իշխանությունների տրամադրության տակ է եղել. Փաշինյանը բացառություն չէ
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«89-ամյա Էդուարդո Էռնեկյանն ընդունված է եղել մեր բոլոր իշխանությունների կողմից․ Ռոբերտ Քոչարյանի օրոք՝ 2001-ին, ձեռք է բերել «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը՝ «Զվարթնոց» օդանավակայանի հետ, 2006-ին՝ Կոնվերս բանկը, 2003-ին հիմնադրել է «Տիեռաս դե Արմենիա» ՓԲԸ-ն և սկսել է «Կարաս» գինու արտադրությունը։
2004-ից նրա կառավարմանն է հանձնվել «Հայփոստ»-ը։ Սերժ Սարգսյանի օրոք՝ 2013-ին, նա 51 մլն դոլարով ձեռք է բերել ԱԳՆ-ի շենքը, իսկ 2017-ին նրան ազգային հերոսի կոչում են տվել։ Նրան հյուրընկալել են Հովիկ Աբրահամյանը, Կարեն Կարապետյանը և այլք։
Երեկ նա Նիկոլ Փաշինյանին ասում էր․ «Պարոն վարչապետ, ուզում էի հնարավորինս արագ գալ և Ձեզ շնորհավորել հաղթանակի կապակցությամբ, որովհետև դա շատ կարևոր է, և մենք ի սկզբանե աջակցում էինք Ձեր հաղթանակը․․․ ես Ձեր տրամադրության տակ եմ»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։