Պատմության այս օրը (հուլիսի 20)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Շախմատի միջազգային օր, Տորթի միջազգային օր, Կոլումբիա՝ Անկախության օր, Նորվեգիա՝ Թագաժառանգ Հոկան Մագնուսի ծննդյան օր, Հյուսիսային Կիպրոս՝ Ազատության և խաղաղության օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1240 – օծվել է Գանձասար վանական համալիրը:
1320 – վախճանվել է Կիլիկիայի հայկական թագավորության թագավոր Օշինը(1308—1320):
1914 – ծնվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից հայ զինվոր Հունան Ավետիսյանը, որը մարտի ժամանակ իր մարմնով փակել է հակառակորդի կրակակետը, ինչի համար հետմահու ստացել է ԽՍՀՄ հերոսի կոչում:
1919 - Նախիջևանում սկսվել են բախումներ ադրբեջանցիների և հայերի միջև։ Լեյտենանտ Շվինդը բանակցելով Կելբալի խան Նախիջևանսկու և հայկական նահանգապետի հետ՝ կարողացել է եռօրյա զինադադար հաստատել։
1921- ՀՍԽՀ ժողկոմխորհի դեկրետով՝ հանրապետության տարածքը բաժանվել է 8 գավառի՝ Երևան, էջմիածին, Ալեքսանդրապոլ, Ղարաքիլիսա, Լոռի, Իջևան, Նոր Բայազետ և Դարալագյազ։ Գավառները բաժանվել են 33 գավառակի։
1928 – ծնվել է նշանավոր գեղանկարիչ Մինաս Ավետիսյանը:
1945 - ծնվել է ռուսահայ բանաստեղծ, կոմպոզիտոր, բարդ, հեղինական երգի թեորետիկ Ալեքսանդր Միրզայանը:
1990 - Հայաստանի նոր խորհրդարանը սկսել է գործել և առաջին իսկ օրերից ակտիվորեն և բարդ պայմաններում ձեռնամուխ եղել անկախ պետականության ստեղծմանը։
– վախճանվել է խորհրդահայ կինոռեժիսոր, սցենարիստ և նկարիչ Սերգեյ Փարաջանովը:
1991 - Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Շահումյանի Բուզլուխ գյուղի մոտ հայերը վնասել են 3 Ми-24 ուղղաթիռ, որի օդաչուներից մեկը վիրավորվել է:
– վախճանվել է Արցախյան ազատամարտի հրամանատար, Հայաստանի ազգային հերոս Ջիվան Աբրահամյանը:
2010 - Քանաքեռում հիմնանորոգումից հետո հանդիսավորությամբ վերաբացվել է Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը:
2013 - վաղ առավոտից տասնյակ երիտասարդ քաղաքացիական ակտիվիստներ շրջել են մայրաքաղաքի կանգառներով՝ կոչ անելով ուղևորներին չվճարել նոր 150 դրամ սակագինը:
2017 - Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման է դատապարտել բլոգեր Ալեքսանդր Լապշինին:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
1402 - Լենկ Թեմուրը ջախջախել է թուրքական սուլթան Բայազիդին Անկարայի ճակատամարտում:
1534 – Քեմբրիջում գրանցվել է աշխարհում առաջին հրատարակությունը:
1804 - ծնվել է անգլիացի կենդանաբան, անատոմ և պալեանթոլոգ, դինոզավր բառի հեղինակ սեր Ռիչարդ Օուենը:
1810 – Կոլումբիան հռչակել է իր անկախությունը Իսպանիայից:
1822 – ծնվել է ավստրիացի բիոլոգ և բուսաբան, գենետիկայի հիմնադիր Գրեգոր Մենդելը:
1873 - ծնվել է բրազիլացի օդագնաց, կոնստրուկտոր և օդաչու, ինքնաթիռներ և դիլիժաբլեր նախագծող Ալբերտո Սանթոս-Դյումոնը:
1877 - սկսվել է մուլտիպլիկացիայի պատմությունը:
1917 - Կորֆու կղզում սերբերի, խորվաթների և սլովենների ներկայացուցիչները ստորագրել են միացյալ պետություն ստեղծելու հռչակագիրը:
- գրանցվել է «BMW» առևտրային նշանը:
1920 – Լեհաստանի վրա հարձակման ընթացքում Կարմիր բանակը գրավել է Վիլնյուսը:
1924 – Փարիզում ստեղծվել է Շախմատի միջազգային ֆեդերացիան:
1926 – վախճանվել է խորհրդային պետական և կուսակցական գործիչ Ֆելիքս Դզերժինսկին:
1936 – Մոնտրյոում կնքված պայմանագրով Բոսֆոր և Դարդանել նեղուցները տրվել են Թուրքիային:
1941 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Բրեստի ամրոցի աղյուսներին կատարվել է վերջին գրառումը. «Մեռնում են, բայց չեն հանձնվում, ցտեսություն հայրենիք»:
1944 – Ադոլֆ Հիտլերի դեմ անհաջող մահափորձ է կատարվել:
1953 - ԽՍՀՄ-ը վերականգնել է դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ:
1960 – աշխարհում առաջին անգամ կառավարության ղեկավար է դարձել կինը. Շրի-Լանկայում Սիրիմավո Բանդարանաիկեն դարձել է վարչապետ:
1966 - ԽՍՀՄ կառավարությունը որոշում է ընդունել կառուցել Վոլժսկի ավտոմոբիլային գործարան:
1969 – ամերիկյան «Ապոլլոն 11» տիեզերանավը պատմության մեջ առաջին անգամ իջել է լուսնի վրա:
1973 – վախճանվել է կինոդերասան, ռեժիսոր, արևելյան մարտարվեստների մեծագույն վարպետներից մեկը հանդիսացող Բրյուս Լին:
1974 – Կիպրոսում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո Թուրքիան զորք է մտցրել թուրք-կիպրոսցիներով բնակեցված Հյուսիսային Կիպրոս:
1976 - կատարվել են Մարս մոլորակի մակերևույթի առաջին հետազոտությունները:
1990 - Հարավ Օսական ինքնավար մարզի գերագույն խորհուրդը ընդունել է պետական անկախության հռչակագիր և մայրաքաղաք Օրջոնիկիձեն վերանվանել է Վլադիկավկազի:
1993 – Լիտվայում շրջանառության մեջ է դրվել սեփական դրամը՝ լիտը:
2005 - Կանադայում համաերկրային մաշտաբով ուժի մեջ է մտել միասեռ ամուսնությունները թույլատրելու մասին օրենքը:
2016 - վախճանվել է ռուսական, բելոռուսական և ուկրաինական հեռուստահաղորդավար և լրագրող Պավել Շերեմետը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը