Մարիխունան և մարմնավաճառությունը պետք է օրինականացվի Հայաստանում. Ալեն Սիմոնյան
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ«Ես կարծում եմ, ժամանակի ընթացքում, ամբողջ աշխարհում մարիխուանան օրինականացվելու է: Հասկանում եմ, այն ինչ որ ասում եմ ոչ պոպուլյար բան է, և մեր հանրությանը, որը որ սովետական ժամանակահատվածում է մեծացել, և ծանոթ է «պլանքյաշ» արտահայտությունը, բացասական իմաստով են հասկանում այդ ամենը, բայց մենք բոլորս պետք է հասկանանք, որ կան բաներ, որոնց ժամանակը գալու է և մենք խոսելու ենք դրանց մասին: Մարիխուանան և մարմնավաճառությունը, շատ մեծ ստվեր է իրենցից ենթադրում, որից օգտվում են շատ մեծ քանակությամբ մարդիկ: Կարծում եմ ոլորտները կարգավորելով և այդ ստվերը օրինական դաշտ բերելով մեր տնտեսությանը զգալի աճ կունենա»,-Politik.am-ի հետ զրույցում ասաց Քաղաքացիական Պայմանագիր կուսկցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը շեշտելով, որ սա ընդհամենը ժամանակի հարց է, «եթե խմիչքը կամ ծխախոտը ժամանակին արգելված էր այսօր այն ազատ շրջանառության մեջ է, իսկ մարիխուանան շատ ավելի ցածր վնասակարության ցուցանիշ ունի և կարող է դրա օրինականացումը մեր տնտեսական նկատելի օգուտ տալ:
«Մարիխուանան ի տարբերություն խմիչքի և ծխախոտի ֆիզիկական որևէ կախվածություն չի առաջացնում, կարող է լինել զուտ հոգեբանական կախվածություն, ինչը լինում է շոկոլադի դեպքում»,- վերջինս նշեց նաև որ մարիխուանան ըստ գիտնականների փորձարկումների առողջարար հատկանիշներ ևս, իր մեջ պարունակում է նշելով, որ որոշակի փուլերում և դեպքերում կարող է կանխարգելել չարորակ ուռուցքի զարգացումը:
Ալեն Սիմոնյանը, որպես միջազգային հաջողված փորձ անդրադարձավ Հոլանդիայի օրինակին, նկատելով որ վերջինիս տնտեսության մեծ մասը կառուցված է հենց այդ տուրիզմի հիման վրա, իսկ ՄԱԿ-ի տվյալներով, Հոլանդիան համարվում է մարդու համար ապրելու ամենահարմար երկրներից 3-րդ տեղը զբաղեցնողը.« Վստահ եմ, որ 20 կամ 30 տարի հետո մարիխուանան ավելի մեծ տեղ է ունենալու քան ծխախոտը»:
Վերջում հավելեց, որ ընդհամենը պետք է պետության ճիշտ աշխատանք և համապատասխան կարգավորումներ. «Մենք չենք հասել, այդ մակարդակին, բայց ես կարծում եմ, որ մենք պետք է այդ ուղությամբ մտածենք, և թող մարդիկ ինձ ճիշտ հասկանան, ես կոչ չեմ անում մարմանավաճառության կամ երկիրը դարձնել «Պլանի երկիր», ընդհամենը ուզում եմ ասել, որ պետք է այս 2 ոլորտները բերել ստվերից օրինական դաշտ և պարտադիր վերահսկել նշված ոլորտները, որից և մեծ տնտեսական օգուտ կարող ենք քաղել»,-զրույցը եզրափակեց Ալեն Սիմոնյանը: