Ալյումինի գինն աճել է, պղնձի գինը` նվազել. LME
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԼոնդոնի մետաղների բորսայի հուլիսի 30-ի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները.
Ալյումինի գինն աճել է 2.89%-ով և կազմել 2619.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.31%-ով և կազմել 9775.00 դոլար, կապարի գինն աճել է 1.04%-ով և կազմել 2385.00 դոլար, նիկելի գինն աճել է 0.61%-ով և կազմել 19885.00 դոլար, անագի գինը նվազել է 0.24%-ով և կազմել 34750.00 դոլար, ցինկի գինն աճել է 1.32%-ով և կազմել 3033.50 դոլար, մոլիբդենի գինն աճել է 0.39%-ով և կազմել 39970.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 52500.00 դոլար:
Գների չափման միավորը տոննան է: