Պատմության այս օրը (օգոստոսի 2)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ադրբեջան՝ Ադրբեջանական կինոյի օր, Գայանա՝ Ազատության օր, Կոստա-Ռիկա՝ Սուրբ Կույսի օր, Բելոռուս՝ Դեսանտայինների օր, Ռուսաստան՝ Օդային դեսանտի օր, Սերբիա՝ Ավիացիայի օր, Ուկրաինա՝ Բոլոր սերունդների զոհված դեսանտայինների հիշատակի օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1809 – վախճանվել է հայ ազատագրական պայքարի գործիչ Հովսեփ Էմինը:
1851 – ծնվել է ՀԲԸՄ առաջին նախագահ Պողոս Նուբար Փաշան:
1862 - թուրքական ուժերը տարբեր կողմերից սկսել են շրջապատել Զեյթունը: Լեռնականներն խելամիտ ու հանդուգն գործողություններով դժվարին ճակատամարտերում կարողացել են հակահարված տալ թշնամուն:
1922 – ծնվել է հայկական ծագումով հունգարացի դերասան Գաբրիել Արկալիյան:
1927 – ծնվել է հայկական ծագումով ամերիկացի կիրառական մաթեմատիկոս և թվային վերլուծաբան Փոլ Գարաբեդյանը:
1939 – ծնվել է հոգեբան Ալբերտ Նալչաջյանը:
1944 – ծնվել է ծաղրանկարիչ Գուրգեն Գալստյանը:
1945 - ծնվել է հայկական ծագմամբ խորհրդային և ռուսական կոմպոզիտոր Գեորգի Մովսեսյանը:
1987 – ծնվել է ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը:
1988 - Ստեփանակերտում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի կոմունիստական կուսակցությունների քարտուղարներ Ա.Խ.Վեզիրովի և Ս.Գ.Հարությունյանի հանդիպումը Ա.Ի.Վոլսկու մասնակցությամբ:
2001 – ամերիկահայերի System of a Down երգչախումբը թողարկել է իրենց չորրորդ Mezmerize ալբոմի B.Y.O.B. սինգլը նվիրված ԱՄՆ-Իրաքյան պատերազմին։
2007 - Հայաստանի կառավարությունը որոշել է Գյումրիի «Շիրակ» օդակայանը 24 տարով կոնցեսիոն կառավարման հանձնել «Արմենիա միջազգային օդակայաններ» ՓԲԸ-ին, որը պատկանում է արգենտինահայ մեծահարուստ Էդուարդո Էռնեկյանին:
2010 - Լատվիայի Յուրմալա քաղաքում ավարտված «Նոր Ալիք-2010» միջազգային երաժշտական մրցույթում հաղթող է ճանաչվել Հայաստանը ներկայացնող երգչուհի Սոնա Շահգելդյանը:
2012 - տեղի է ունեցել վերանորոգված մանկական երկաթուղու պաշտոնական բացումը։
2013 – վախճանվել է կինոյի և թատրոնի դերասան Ազատ Գասպարյանը:
2016 - դատարանը հուլիսի 29-ին Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար երկու ամսով կալանավորել է Արմեն Մարտիրոսյանին, Դավիթ Սանասարյանին, Հովսեփ Խուրշուդյանին և Անդրիաս Ղուկասյանին:
2017 - Գասպարին դարձյալ պառկել է ի պաշտպանություն 12 օր հացադուլի մեջ գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամի:
2019 - պայթյուն է որոտացել Երևան-Սևան մայրուղու կամրջի վրա, վնասվել է երկու մեքենա՝ Range Rover և Nissan մակինիշի։ Զոհեր եւ վիրավորներ չկան։ Ըստ մամուլի՝ Range Rover-ը պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանին, որ հայտնի է «Շշի Մելո» մականվամբ։ Հարուցվել է քրեական գործ սպանության փորձի կասկածանքով։
ԱՇԽԱՐՀՈՒՄ
մ.թ.ա. 338 - Հերոնեիի մոտ մակեդոնական արքա ֆիլիպ 2-րդը իր 30 հազարանոց բանակով ջախջախել է Աթենք և Բեոտի քաղաքների 30 հազարանոց զորքը:
մ.թ.ա. 216 – Կաննեի ճակատամարտում Կարթագենի զորահրամանատար Հաննիբալի գլխավորած զորքերը ջախջախել են հռոմեացիներին:
մ.թ.ա.47 - Հուլիոս Կեսարը ջախջախելով բոսպորական թագավոր Ֆարնակ 23-րդին սենատին է ուղարկել «եկա, տեսա, հաղթեցի» հաշվետվական նամակը:
1100 - որսի ժամանակ հանելուկային կերպով զոհվել է անգլիական թագավոր Վիլհելմ 2-րդ Շիկահերը:
1589 – վախճանվել է Ֆրանսիայի թագավոր Հենրիխ 3-րդը:
1610 – անգլիացի ծովագնոց Հենրի Հուդզոնը հայտնաբերել է Հուդզոնի ծոցը, համոզված լինելով, որ ինքը Հյուսիսային ուղով մտել է Խաղաղ օվկիանոս։
1776 - Կոնտինենտալ կոնգրեսում կայացել է Անկախության հռչակագրի ստորագրման արարողությունը: Այդպիսով դե-յուրե ամրագրվել է նոր երկիր՝ ԱՄՆ-ի առաջացումը:
1790 - ԱՄՆ-ում անց է կացվել առաջին մարդահամարը:
1799 – վախճանվել է օդապարիկը հայտնագործած Մոնգոլֆյե եղբայրներից կրտսերը Ժակ-Էտյենը:
1802 – հանրաքվեով Նապոլեոնը նշանակվել է Ֆրանսիայի ցմահ կոնսուլ:
1903 – Մակեդոնիայում ապստամբություն է սկսվել Թուրքիայի դեմ։
1922 – վախճանվել է ամերիկացի գյուտարար Ալեքսանդր Բելլը:
1934 - Ադոլֆ Հիտլերը հայտարարվել է Գերմանիայի ֆյուրեր:
1945 – ավարտվել է Պոտսդամի համագումարը, որտեղ քննարկվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայի ապագային վերաբերվող հարցերը:
1972 – Եգիպտոսը, Լիբանանը և Սիրիան հայտարարել են, որ ստեղծում են միասնական Արաբական Հանրապետությունների Ֆեդերացիա:
1976 – վախճանվել է գերմանացի նշանավոր ռեժիսոր, համր կինոյի մեծագույն վարպետներից մեկը հանդիսացող Ֆրից Լանգը:
1990 - Իրաքը ներխուժեց Քուվեյթ:
1996 – Ռուսաստանում իրականացվել է վերջին մահապատիժը, գնդակահարվել է 11-ամյա Սերգեյ Գոլովկինին սպանողը:
1997 – վախճանվել է գերմանացի գրող, մանկագիր Ջեյմս Քրյուսը:
2011 - վախճանվել է սովետական և ռուսական աշխարհագրագետ, գեոմորֆոլոգ Անդրեյ Կապիցան:
2020 - մասնավոր ընկերության կողմից ստեղծված SpaceX Dragon 2 տիեզերանավը առաջին անգամ տիեզերք թռչելուց հետո հաջողված վայրէջք է կատարել:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը