«Հրապարակ».Ավինյանն անգործ չի մնա
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԵրեկ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հրաժեշտի գրառում էր արել, որտեղ բացատրել էր իր՝ գործադիր իշխանությունից հեռանալու եւ ՔՊ ցուցակում չընդգրկվելու փաստը։ «Այդ որոշումը պայմանավորված էր նախընտրական ցուցակի հետ կապված որոշ տարաձայնություններով: Մեր պայքարը հիմնված է ժողովրդավարության, ազատության, կոռուպցիայի բացառման սկզբունքների վրա... Այս շարքում հիմնարար սկզբունք է նաեւ բիզնեսի ու քաղաքականության տարանջատումը՝ անկախ անձերից: Կազմված նախընտրական ցուցակի դեպքում, սակայն, ես վստահ չէի, որ այդ սկզբունքը պահպանվում էր, եւ մենք որեւէ ձեւով չէինք շեղվում դրանից»,- գրել է նա:
Շատերը հասկացան, թե ինչի, ավելի ճիշտ՝ ում մասին է խոսքը․ գործարար Խաչատուր Սուքիասյանի։ Բանն այն է, որ ցուցակի կազմման փուլում Տիգրան Ավինյանը խիստ դեմ է եղել գործարարներին ընդգրկելուն եւ հատկապես Սուքիասյանի՝ ԱԺ գնալուն եւ ուլտիմատում է ներկայացրել․ «Կա՛մ ես, կա՛մ Գռզոն»։ Փաստորեն, Նիկոլ Փաշինյանն ընտրել է Սուքիասյանին։ Սակայն սա չի նշանակում, թե Ավինյանն անգործ է մնալու, նա «Անիֆ» հիմնադրամի խորհրդի նախագահն է, եւ հնարավոր է տնօրեն նշանակվի՝ Վահան Փափազյանի որդու տեղը, իսկ դա շատ բարձր վարձատրվող աշխատանք է: