Հիմա էլ հնդկական սերիալներն են չէ՞. Սերժ Սարգսյան
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն Արցախում մշակույթի գործիչների հետ հանդիպման ժամանակ համաձայնել է, որ ներկայիս սերիալներով մի ամբողջ ազգ է դեգրադացվում։
«10 տարի առաջ էլ նույն դեգրադացիան էր, պարզապես ծագման երկրներն էին տարբեր, հիմա էլ հնդկականներն են չէ՞»,-նշեց Սարգսյանը:
Մշակույթի գործիչների հետ հանդիպման տեսաձայնագրությունը հեռարձակվել է Հանրային հեռուստաընկերության եթերով:
Նախագահն իր խոսքում նշել է, որ մասնավոր ընկերությունները սերիալներ ցուցադրելը պատճառաբանում են ռեյտինգով. «Ասում են շուկան փոքր է, ռեկլամ տվող չկա»,-ասել է Նախագահը։
Նա ընդգծել է, որ պետությունն առաջին հերթին պատասխանատվություն է կրում Հանրային հեռուստաընկերության համար: «Հանրայինը շատ կշտամբանքի տեղ չունի»,-ասել է նա։