Դաժան ու չբացահայտված դեպք Երևանում. 55-ամյա տղամարդը մահացել է մի քանի ավտոմեքենաների կողմից վրաերթի ենթարկվելուց հետո
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի քննիչ Մկրտիչ Գաբրիելյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 243 հոդվածի 1-ին մասի հատկանիշով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է նոյեմբերի 30-ին, ժամը 02։30-ի սահմաններում Երևան-Երասխավան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում՝ Այնթափ գյուղի վարչական տարածքում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդի կողմից Նոր Խարբերդ Ամառանոցներ 26 փողոցի 23 տան բնակիչ, 55-ամյա Անդրանիկ Խաչատրյանին վրաերթի ենթարկելու և փախուստի դիմելու փաստով։ Վրաերթի ենթարկվածին վարորդը թողել էր անօգնական, իսկ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել էր։
Դատաբժշկի եզրակացության համաձայն՝ պարզվել է, որ Ա. Խաչատրյանը վրաերթի է ենթարկվել մի քանի ավտոմեքենաների կողմից, հավանաբար, ճանապարհի մութ լինելու պատճառով վարորդները չեն նկատել ու կրկնակի անգամ վրաերթի են ենթարկել արդեն մահացածին։
Շարունակությունը՝ այստեղ: