Հայազգի չեմպիոն Գեղարդ Մուսասին 48-րդ հաղթանակն է գրանցել ԱՄՆ–ում (տեսանյութ)
ՍՊՈՐՏԱռանց կանոնների մարտերի «Bellator» մրցաշարի միջին քաշային կարգում չեմպիոն Գեղարդ Մուսասին պաշտպանել է տիտղոսը:
ԱՄՆ-ի Անքասվիլ քաղաքում անցկացված մրցաշարի գլխավոր մենամարտում հայ մարզիկը մրցել է 36-ամյա ամերիկացի Ջոն Սոլթերի հետ և իր հակառակորդին պարտության մատնել երրորդ ռաունդում, երբ Մուսասիի հարվածաշարի ընթացքում մրցավարը դադարեցրել է մենամարտը՝ տեխնիկական նոկաուտ արձանագրելով:
Սա Մուսասի 48-րդ հաղթանակն էր խառը մենամարտերում: Նա կրել է նաև 7 պարտություն ու գրանցել 2 ոչ–ոքի:
Հիշեցնենք, որ 36-ամյա Գեղարդ Մուսասին առանց կանոնների մարտերում ճանաչված մարզիկ է ամբողջ աշխարհում։ Իզուր չէ, որ նրան տվել են «Հայկական մարդասպան» մականունը։ Գեղարդն իր համարձակ ոճով ու բազմակողմանի գործողություններով օրինակ է հայ մյուս մարզիկներին, որոնք փորձում են հաջողության հասնել օկտագոնում։