Լոռիում կինը ցրտահարվելո՞ւց է մահացել (ֆոտո)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸNEWS.am-ը գրում է.
Լոռու մարզի Գուգարք գյուղում այսօր՝ դեկտեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել: Լոռիում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ առավոտյան ժամը 10-ի սահմաններում շտապօգնութուն ահազանգ է ստացվել, որ Գուգարք գյուղի սկզբնամասում՝ փողոցի վրա՝ ձյան մեջ կին կա ընկած: Դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցները պարզել են, որ կինն արդեն մահացած է:
Մեզ հայտնի դարձավ, որ մահացած կինը 85-ամյա Ռոզա Մ.-ն է, ով ըստ ճանաչողների՝ հոգեկան խնդիրներ է ունեցել:
Նախնական վարկածով՝ կինը հավանաբար քնել է ու սառել, մեկ այլ վարկածով՝ կինը հնարավոր է մահացած ու ընկած լինի ձյան մեջ: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: