Բնակավայրերը վտանգված են․ հուսամ՝ դիրքային առավելությունները կպահպանենք Գեղարքունիքում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Տեղեկություններ եմ ստանում, որ ադրբեջանական զինուժը թիրախավորել է Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերի դիրքերը.
* Կութ, Ազատ, Նորաբակ, Սոտք: Սահմանամերձ բակավայրերը վտանգված են:
* Կրակոցների և ծանր տեխնիկայի գործադրման արդյունքում հնչած պայթյունների ձայնը խաթարել է բնակիչների խաղաղ կյանքի իրավունքը:
* Սոտքի ոսկու հանքավայրի աշխատակիցները տարհանվել են հանքավայրի տարածքից՝ նրանց անվտանգության ապահովման անհրաժեշտությունից ելնելով...
* Նախնական տվյալներով ունենք երկու զոհ
* Հուսամ՝ հայկական զինուժը դիրքային առավելությունները կպահպանի Գեղարքունիքի մարզում...
* Դե առավոտյան էլ Երասխում զոհ ունեցանք...
Խաղաղ գիշեր բոլորիս»: