Տեխասի համալսարանի գիտնականները հետազոտություններ են անցկացրել և դրա արդյունքում հայտարարել են ամենագեղեցիկ մարմին ունեցող աղջկա անունը:
Նրա անունը Քելլի Բրուկ է: Քելլի մարմինը չի համապատասխում ընդունված չափանիշներին, որոնք մենք սովոր ենք տեսնել գլամուրային ամսագրերի շապիկներին:
Ավելի շուտ նրա մարմինը տեսնելով՝ շատերը կասեին՝ «Պետք է մի փոքր նիհարել»:
Քելլիի հասակը 168 սմ է, կրծքավանդակը՝ 99 սմ է, գոտկատեղը 69 սմ է, ազդրերը՝ 92 սմ:
Աղջիկը 5-րդ չափսի կրծկալ է կրում և 40 չափսի կոշիկներ:
Հենց այդ գիտնականները հաշվարկել են և հայտարարել, որ նրա կազմվածքի չափաբաժինները հասնում են այն իդեալական կետին, որը խելքահան է անում տղամարդկանց:
Ամենակարևորն այն է, որ Կելլին երբեք պլաստիկ վիրահատությունների չի դիմել:
Ավելին՝ հարցազրույցներից մեկի ժամանակ աղջիկը ժպտալով ասել է, որ լավ կլիներ, եթե իր կուրծքը մի քիչ փոքր լիներ:
Քելլին երբեք չի փորձել չափից շատ հոգ տանել իր մարմնի մասին:
Նա հազվադեպ հյուր է մարզասրահներում:
Իսկ Դուք համաձա՞յն եք Տեխասի համալսարանի գիտնականների հետ: