Ինքնաբացարկ ենք հայտնել 2 դատավորին էլ․ Գորիսի փոխքաղաքապետների պաշտպան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՇարունակվում են Գորիսի փոխքաղաքապետներ Իրինա Յոլյանի և Մենուա Հովսեփյանի՝ կալանավորման միջնորդության վերաբերյալ դատական նիստերը։ Նրանց պաշտպաններից Արմեն Մելքոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ երկու պաշտպանյալների գործերն էլ մակագրվել են դատավորների, որոնց իրենք չեն վստահում։
«Ինքնաբացարկ ենք հայտնել 2 դատավորին էլ՝ Մնացական Մարտիրոսյանին և Կարեն Ֆարխոյանին։ Գտնում ենք, որ երկուսն էլ էս պահին օրենքով սահմանված չեն, խնդիրներ կան թե գործի մակագրման հետ կապված, թե կասկածում ենք, որ Երևանի դատարանի նախագահի կողմից չէ ուղղվել գործն իրենց», - ասաց Մելքոնյանը։
Դատավորներն այժմ խորհրդակցության են՝ հայտարարված ինքնաբացարկների հետ կապված։ Ժամը 14:30-ին նիստերը կշարունակվեն։
Յոլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3-րդ մասի 1 կետով (յուրացնելը կամ վատնելը պաշտոնեական դիրքն օգտագործելով, առանձնապես խոշոր չափերով)։
Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3–րդ մասի 1 կետով (յուրացնելը կամ վատնելը պաշտոնեական դիրքն օգտագործելով, առանձնապես խոշոր չափերով) և ՀՀ ՔՕ 149.1 հոդվածի 2–րդ մասի 1–ին և 2-րդ կետերով (նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով):