Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ է տեղի ունենում օրգանիզմի հետ, երբ սուրճ ենք խմում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ուղեղ։ Կոֆեինը՝ որպես ուժեղ խթանիչ միջոց, ոչ միայն նպաստում է էներգիայի արտադրմանը, այլև որոշակի ժամանակով լավացնում է մտավոր կարողությունները։ Այն ընդունակ է որոշակի ժամանակով սրել ուշադրությունը և թույլ է տալիս կենտրոնացնել մտավոր ուժերը։ Կարծիք կա, որ կոֆեինն ազդեցություն թողնում է ընդունելուց 30 րոպե անց և այդ ազդեցությունը պահպանում ևս մի քանի ժամ։ Պետք է հիշել, որ կոֆեինի ավելորդ քանակն ազդում է նյարդային համակարգի վրա և կարող է նույնիսկ նյարդային նոպայի հանգեցնել։

Աչքեր։ Կոֆեինն արագացնում է նյարդային համակարգի աշխատանքը։ Սրվում են բնազդները, խթանվում են ռեցեպտորները, ադրենալին է արտադրվում։ Կոֆեինը որոշակի ժամանակում սրում է տեսողությունը՝ որոշակիորեն մեծացնելով բիբերը։ Այդ փոփոխությունը, իհարկե, հնարավոր չէ տեսնել անզեն աչքով։

Ատամներ։ Սուրճի հաճախակի օգտագործումը կարող է ատամներին դեղին գույն տալ։ Սակայն, ընդհանուր առմամբ, ըստ որոշ հետազոտությունների, սուրճն օգտակար է ատամների համար, քանի որ նյութեր է պարունակում, որոնք արդյունավետորեն պայքարում են ատամնաքարերի և բակտերիաների դեմ։ Սակայն սա՝ այն դեպքում, եթե սուրճն առանց հավելումների խմեք՝ շաքար, կաթ, սերուցք։

Սիրտ։ Սուրճ ըմպելուց 10-15 րոպե հետո զարկերակն արագանում է և բարձրանում է զարկերակային ճնշումը։ Թվերը կախված են նրանից, թե որքան սուրճ եք օգտագործել, արդյո՞ք օրգանիզմը սովոր է սուրճին, թե՞ ոչ, ինչ և որքան եք կերել մինչ այդ, ընդունե՞լ եք արդյոք դեղամիջոցներ։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ օրվա ընթացքում երկու բաժակ սուրճն առողջ մարդու համար վտանգ չի ներկայացնում։ Այս չափաքանակը գերազանցել խորհուրդ չի տրվում։

Որովայն։ Բարձր թթվայնության դեպքում սուրճը կարող է այրոց առաջացնել։ Հակառակը, ցածր թթվայնության դեպքում սուրճն օգտակար է։ Ըստ հետազոտողների կարծիքի՝ այն 10-15 տոկոսով բարձրացնում է ստամոքսահյութի արտադրությունը և օգնում է ավելի արագ մշակել սնունդը։

Աղիներ։ Կոֆեինն արագացնում է սննդի մշակումը և ընդհանուր առմամբ խթանում աղիների աշխատանքը։ Որոշ հետազոտողներ խորհուրդ չեն տալիս սուրճ խմել ուտելուց անմիջապես հետո։ Անհրաժեշտ է որոշակի ժամանակ՝ մթերքը մշակելու համար։

Ճարպերի կուտակումներ։ Իրականում սուրճը ճարպային մթերք է, որը բավական շատ բնական յուղեր է պարունակում։ Ֆիլտրի միջով անցկացնելու դեպքում դրանք կհեռացվեն, սակայն չֆիլտրելու դեպքում դրանք մնում են սուրճի մեջ։ Բայց քանի որ սուրճն արագացնում է նյութափոխանակությունը՝ հնարավորություն տալով ավելի շատ կալորիաներից ազատվել, քան պարունակում է խմիչքը, այն գրեթե ճարպային կուտակումներ չի առաջացնում։

Եվս մի քանի փաստ՝ առողջության վրա սուրճի ազդեցության մասին.

• Սուրճի հատիկները պարունակում են հակաօքսիդանտներ։ Հետաքրքիր է, որ դրանք առավել սրվում են սուրճը բովելուց հետո։
• Սուրճի սիրահարների մոտ 2-րդ կարգի դիաբետի առաջացման հավանականությունը նվազում է։
• Կոֆեինը հեշտացնում է ֆիզիկական վարժությունների կատարումը։
• Սուրճը բավական շատ մագնեզիում է պարունակում, որը մասնակցություն է ունենում նյութափոխանակության բոլոր պրոցեսներին։
• Կոֆեինի շնորհիվ հեշտ է թուլացնել գլխացավը։
• Սուրճ օգտագործումը կարող է լավացնել հիշողությունը 24 ժամով։
• Սուրճը կարող է ձեզ երջանիկ դարձնել, քանի որ խթանում է սերոտոնինի՝ երջանկության հորմոնի արտադրությունը։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Навстречу мечте: эксклюзивное предложение фонда «Музыка во имя будущего» для музыкантов и преподавателейТрамп назначил 27-летнюю Кэролайн Ливитт пресс-секретарем Белого дома Автодороги на территории Армении проходимы Президент Украины назвал телефонный разговор Шольца и Путина «ящиком Пандоры» Убийство в Ереване: погибший недавно прибыл в Армению из Франции Футбольные фанаты требуют отставки главы ФФА Меликбекяна Байрамов ответил на заявление Пашиняна о скором открытии региональных коммуникаций Пашинян прокомментировал процесс реформ в Полиции Цена нефти Brent опустилась ниже $72 за баррель после роста накануне ЗАО «ДЖЕРМУК ГРУП» освободили от выплаты таможенной пошлины Зеленский рассказал о работе над «планом стойкости» для страны: его представят украинцам в ближайшее время В Британии задержали искавшего Бориса Джонсона мужчину с самурайскими мечами Погода в Армении Букеровскую премию получила Саманта Харви за роман «Орбита» Задержанные накануне трое сотрудников администрации района Кентрон арестованы Образовательная поездка в Дубай: эксклюзивное предложение Фонда «Музыка во имя будущего»Захарова поставила на место «дошедшего до безумства» немецкого журналиста СВР Армении ограничилась общими словами по поводу инцидента с послом РА в ЕС Армения получила приглашение на COP29 и могла бы участвовать в этом мероприятии — Хикмет Гаджиев Чехия передала Армении мощи святого ВарфоломеяФК «Спартак» обсуждает приглашение Мовсесьяна на пост спортивного директора На месте ресторана «Кактус» Нарек Налбандян открыл супермаркет: «Паст»Ближневосточная Академия классической музыки совместно с Фондом «Музыка во имя будущего» представляют уникальную возможность для образовательных путешествийСтипендиат Фонда «Музыка во имя будущего» Эдуард Даян -лауреат первой премии Международного конкурса имени Арама ХачатурянаПочему Никол Пашинян не заинтересован в освобождении пленных и насильственно похищенных людей? «Паст» Молодой армянский писатель Джейк Крикори презентует свою первую книгу в Barnes & Noble В Пасадене состоится концерт «Дудук. Голос армянской души» Юная армянская фигуристка Марина Геворгян победила на международном турнире в Болгарии Депутат парламента Армении: Нервные судороги Алиева не случайны Курс биткоина обновил исторический максиму Беспрецедентное влияние: Более 90% поддержанных ANCA кандидатов прошли в Конгресс США Крупный пожар в селе Джрарат: в сгоревшем доме обнаружено тело Секретарь Совета безопасности Армении отправится в Вильнюс Армении выделен новый грант в 38 млн. евро Самбист из Армавира Альберт Бадаянц стал победителем Первенства России по самбо В Армении применена тарифная квота к отдельным видам сельскохозяйственной продукции Все танцы студии армянского танца «Назани» Кисловодска стали лауреатами фестиваля «Мир талантов» Кубанский спортсмен Роберт Антонян вошел в тройку лучших на ЧМ по брейкингу Песков сообщил, что Путин не планирует разговор с Байденом Перейдет ли Южный Кавказ под контроль РФ в результате нового разделения зон влияния? «Паст»Региональная торговая «диверсификация» и реальная картина: «Паст»Непревзойденный цинизм: «Паст»Brent подорожала до $75,17 за баррель Атташе: «Верхний Ларс» закрылся для большегрузов Впечатляющее выступление молодой армянской виолончелистки в Национальном оперном театре Китая: «Паст»Трамп уступает Харрис 4% в финальном опросе PBS News Более 50 депутатов ЕП призвали Баку накануне COP29 освободить всех армянских пленных и заложников ААЦ отмечает День памяти Свв. епископа Акипсимоса, священника Иосифа, дьякона Аифалы и свидетеля Платона Србуи Галян назначена министром юстиции Армении Нам не нужно искать политическую «крышу»: Директор «Спайки» прокомментировал распространяемые слухи: «Паст»
Самое популярное