Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը ազատ է արձակվել
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵրևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմամբ՝ Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը չի կալանավորվի, նա ազատ է արձակվել: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է նրա պաշտպան Արմեն Մելքոնյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ կկալանավորվի, իսկ Գորիսի համայնքապետարանի աշխատակիցներ Արմինե Չոփչունցը և Սուսաննա Մկրտչյանը չեն կալանավորվի, նրանք ևս ազատ են արձակվել: