Ամանոր 2017. ինչ հագնել և ինչպես շպարվել (Photo)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՇուտով Ամանոր է, և տարվա ամենակախարդական տոնին պետք է սկսել պատրաստվել հնարավորինս շուտ: FashionYan.com-ն արդեն ներկայացրել է գալիք տարվա առանձնահատկությունները, իսկ հիմա հերթը տոնական զգեստինն ու դիմահարդարմանն է: Եվ այսպես՝ ի՞նչ հագնել և ինչպե՞ս շպարվել այս Ամանորին: Աքաղաղի տարվա գույներն են՝ ոսկեգույնը, դեղինը, նարնջագույնն ու կարմիրի բոլոր երանգները: Դիմահարդարման մեջ, սակայն, առավել արդիական են փայլերը: Ահա մի քանի օրինակ՝
Նոր տարվա գիշերը փայլերի չարաշահումը ներելի է, այնպես որ, համարձակորեն ընտրիր այսպիսի մեյքափ՝ համադրելով այն կարմիր կամ բալագույն շրթներկի հետ:
Ինչ վերաբերում է տոնական զգեստին, ապա այստեղ էլ նախընտրելի են Կրակե Աքաղաղի գույները, ինչպես նաև փայլերը, քարերը, վառ ու պսպղան զարդերը:
Չմոռանաս վարսահարդարման մասին Ամանորի գիշերը անչափ տեղին ու արդիական կլինեն փայլուն գլխազարդերը: