ՀԱՊԿ ղեկավարները կքննարկեն իրադրությունն Աֆղանստանում
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ղեկավարներն օգոստոսի 23-ին տեսակոնֆերանս կանցկացնեն՝ քննարկելու իրադրությունն Աֆղանստանում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպմանն ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Հիմա ամենաարդիական հարցերից մեկն անվտանգությունն է, հատկապես այն իրադարձությունների հետ կապված, որոնք տեղի են ունենում Աֆղանստանում: Հուսով եմ, որ երկուշաբթի (խմբ.- օգոստոսի 23-ին) մենք տեսակոնֆերանսի ձևաչափով ՀԱՊԿ շրջանակում կհավաքվենք՝ քննարկելու իրավիճակը»,- ասել է ՌԴ ղեկավարը: