«Պրեմիա» և Ամանորի քեֆ չի լինելու. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Կառավարությունը դեկտեմբերի 8–ի նիստում որոշեց 800 մլն դրամ ուղղել Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների պարգևավճարի համար:
ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը կառավարության նիստում ասաց, որ Սյունիքի տարածաշրջանային մաքսատան վարչական շենքի կառուցման աշխատանքները 2016 թվականին չեն կատարվել, ուստի չօգտագործվող գումարներից 800 մլն դրամը առաջարկվում է ուղղել ՊԵԿ համակարգի աշխատակիցներին նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին, ինչպես նաև Ամանորի տոների կապակցությամբ պարգևատրումներ հատկացնելուն:
«Փաստի» տեղեկություններով` սա լուրջ դժգոհություններ է հարուցել բազմաթիվ գերատեսչություններում, որտեղ արդեն ասել են` «պրեմիա» և Ամանորի քեֆ չի լինելու։ Պետական աշխատողները դժգոհել են, որ տարեվերջին հիմնականում տրվող պարգևավճարներով կարողանում էին Ամանորի ծախսերը հոգալ, իսկ այժմ իրենց ընտանեկան բյուջեները զրկվում են այդ հնարավորություններից:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: